Artsakhpress

Սփյուռք

Հայաստանն իր հնագույն պատմությամբ ու մշակույթով մալթացիների մոտ մեծ հետաքրքրություն է առաջացնում. Կոնստանտին Իշխանով

Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը՝ Մալթայի արդարադատության, մշակույթի եւ տեղական ինքնակառավարման նախարարության, Հայաստանի մշակույթի նախարարության, Arts Council Malta-ի եւ Valletta-2018 Foundation-ի աջակցությամբ ապրիլի 18-30-ը Մալթայում անցկացնում է Հայկական մշակույթի օրեր:

Հայաստանն իր հնագույն պատմությամբ ու մշակույթով մալթացիների մոտ մեծ հետաքրքրություն է առաջացնում. Կոնստանտին Իշխանով

Հայաստանն իր հնագույն պատմությամբ ու մշակույթով մալթացիների մոտ մեծ հետաքրքրություն է առաջացնում. Կոնստանտին Իշխանով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NEWS.am-ի թղթակիցը Հայկական մշակույթի օրերի նախաձեռնության եւ կազմակերպման շուրջ զրուցել է Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովի հետ:

Պարոն Իշխանով, ինչպե՞ս ծնվեց Հայաստանի եւ Մալթայի միջեւ մշակութային կապեր հաստատելու գաղափարը։

Դա շատ երկար պատմություն է։ Ամեն ինչ սկսվեց մի քանի տարի առաջ, երբ դեռ Հայաստանի մշակույթի նախարարը Հասմիկ Պողոսյանն էր։ Նրա հետ զրույցում, երկար խորհում էինք այն մասին, որ Հայաստանը, լինելով պետական մակարդակով քրիստոնեությունն առաջին ընդունած երկիր, շատ վատ է ներկայացված կաթոլիկ Մալթայում, եւ մալթացիներն այդ փաստին առանց պատշաճ հարգանքի են վերաբերվում՝ տեղեկատվության եւ մշակութային կապերի բացակայության պատճառով։ Այն ժամ առաջացավ մալթացիներին Հայաստանի մշակույթի հետ ծանոթացնելու գաղափարը։  

Այդ պահից ի վեր շատ բան է տեղի ունեցել, օրինակ, ես Հայաստան եմ հրավիրել Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար Զիգմունդ Միֆսուդին, իսկ մալթացի դիրիժոր, Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի գեղարվեստական ղեկավար  Ալան Կիրկոպը հայկական փառատոնի ժամանակ հանդես է եկել դիրիժորի կարգավիճակում։ Ես Հայաստան եմ հրավիրել մալթացի երաժիշտների տրիոյին։ Հայաստան է այցելել նաեւ Մալթայի մշակույթի եւ հեռուստա– եւ ռադիոհեռարձակման նախարարության խորհրդի նախագահ Ալբերտ Մարշալը։

Ես մալթացիների մոտ մեծ հետաքրքրություն եմ նկատել հայկական մշակույթի նկատմամբ, տեսել եմ նրանց անկեղծ զարմանքը, երբ իմացել են Նոյյան տապանի պատմության մասին, այն մասին, որ Հայաստանն առաջին երկիրն է, որ պետական մակարդակով ընդունել է քրիստոնեությունը։ Նրանք ապշած էին եկեղեցիներով, Հայաստանի հրաշալի բնությամբ, հայկական խոհանոցով եւ տեսած ու լսած շատ բաներով։  Առաջին հերթին,  շատերը զարմանք էին հայտնում. «Ինչո՞ւ մենք այս մասին չգիտեինք»։ Մալթացիներին հետաքրքիր է Հայաստանը, նրանք շատ են սիրում մշակույթ։ Մալթան հնագույն երկիր է, իսկ Հայաստանն իր հնագույն  պատմությամբ ու մշակույթով մեծ հետաքրքրություն եւ հարգանք է առաջացնում մալթացիների մոտ։

Եվ, վերջապես, վերջին գործոնը՝ անցյալ տարի կայացավ Մալթայի միջազգային 5-րդ երաժշտական փառատոնը, որին մասնակցություն են ունեցել Հայաստանի դասական երաժշտության մի շարք աստղեր, այդ թվում՝  Սերգեյ Սմբատյանը, Նարե Արգամանյանը, Նարեկ Հախնազարյանը, Կոնստանտին Օրբելյանը եւ ուրիշներ։ Երբ զրուցում էինք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ, նշեցինք, որ Մալթայում հայկական մշակույթի հիշվող օրեր ստացվեցին եւ միայն նվագախումբը չէր բավականացնում։ Այն ժամանակ գաղափար առաջացավ, որ Մալթայի միջազգային հաջորդ փառատոնը կարելի է անցկացնել հայկական նվագախմբի, հայկական դասական երաժիշտների եւ համաշխարհային աստղերի մասնակցությամբ։

Մալթայում Հայկական մշակութային կենտրոն բացելու գաղափարն իմ մոտ վաղուց կար, եւ, երբ իմ որդին 5 տարեկանում Երեւանում՝ «Նոր անուններ» փառատոնին նվագախմբի հետ նվագելու հրավեր ստացավ, այդ գաղափարն ավելի ամրապնդվեց։ Որդուս մոտ եւս հետաքրքրություն առաջացավ մայրենի լեզվի, հայկական պարերի նկատմամբ եւ երբ Մալթա վերադարձավ, ինձ հարցրեց. «Կարո՞ղ եմ հայոց լեզու սովորել»։  Այն ժամանակ ես գիտակցեցի, որ Մալթայում, ցավոք, անհնար է ոչ միայն հայոց լեզու սովորել, այլ նաեւ ծանոթանալ հայկական մշակույթին։ Եվ դա եւս հետաքրքիր նրբերանգ էր՝ եթե ցանկանում ես Հայկական մշակույթի կենտրոն բացել, ապա, առաջին հերթին, Մալթայում պետք է հայկական մշակույթի օրեր կազմակերպել։ Այս բոլոր գործոններից ծնվեց, ձեւավորվեց եւ ամրապնդվեց Մալթայում հայկական մշակութային օրեր կազմակերպելու գաղափարը։

Մի քանի օրից Մալթայում կկայանան հայկական մշակույթի օրերը։ Նախաձեռնողն ու կազմակերպիչը ձեր գլխավորած Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամն է։ Ովքե՞ր են Ձեզ աջակցել այդ նախաձեռնությունում։

Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը՝ Մալթայի արդարադատության, մշակույթի եւ տեղական ինքնակառավարման նախարարության, Հայաստանի մշակույթի նախարարության, Arts Council Malta-ի եւ Valletta-2018 Foundation-ի աջակցությամբ Մալթայում  կազմակերպել է Հայկական մշակույթի օրեր: Մեծ մասնակցություն  է ունեցել եւ առավելագույն աջակցություն ցուցաբերել Իտալիայում Հայաստանի դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը, որը պատասխանատու է նաեւ Մալթայի հետ հարաբերությունների համար։  Այս տարին երկու երկրների համար հոբելյանական է՝ լրանում է  Հայաստանի եւ Մալթայի միջեւ դիվանագիտական հարբերությունների հաստատման 25-ամյակը։ Եվ հայկական մշակույթի օրերը Մալթայում եւս մեկ իրադարձություն է, որը կարող է նպաստել դիվանագիտական հարաբերությունների զարգացմանը։

Վերջերս Հայաստանի  նախագահի եւ Մալթայի դիվանագիտական ներկայացուցչի մակարդակով հանդիպում է կայացել, որի ժամանակ նշվել է, որ երկու կողմերը չեն օգտագործում առկա տնտեսական եւ քաղաքական ներուժը։ Այս հանգամանքը ոչ մի կերպ  չի անդրադառնո՞ւմ մշակույթի ոլորտին, որտեղ հարաբերությունները զարգանում են անկախ քաղաքական եւ տնտեսական գործոններից։

2017 թվականին Վիեննայում կայացած ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Մալթայի արտաքին գործերի եւ առեւտրի զարգացման նախարար Կարմելո Աբելան ստորագրել են «Մշակույթի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը Հայաստանի եւ Մալթայի կառավարությունների միջեւ:

Հայաստանը բացառիկ երկիր է, որ շատ ուժեղ տնտեսությամբ, բայց մշակույթի առումով ամեն ինչ հրաշալի է, եւ այդ մասին են վկայում դասական երաժշտության աստղերի թիվը։ Հայաստանի գլխավոր արժանիքներից մեկը մշակույթն է, եւ այն պետք է օգտագործել, քանի որ հենց մշակույթն է ամենալավ դիվանագիտությունը։ Այս պահին հայկական մշակույթի օրերի անցկացման նախաձեռնությունը մասնավոր է, բայց մեծ հույս ունեմ, որ ժամանակի հետ դա կդառնա երկու պետությունների նախաձեռնություն։ Մշակույթը ընթանում է քաղաքականության եւ տնտեսության առջեւից, եւ եթե երկրների միջեւ մշակութային կապեր լինեն, մյուս հարաբերությունները կձեւավորվեն պատշաճ ձեւով։

Հայկական մշակույթի ո՞ր սպեկտրը կներկայացվի Մալթայում։

Մալթայում «Հայկական մշակույթի օրեր» ծրագրի շրջանակում շեշտը դրվել է դասական երաժշտության վրա, նախատեսված են մի շարք հետաքրքիր համերգներ։ Նաեւ նախատեսվում են մի շարք հետաքրքրական միջոցառումներ, որոնց թվում Հայաստանից ու Մալթայից «Եվրատեսիլ» մրցույթում հաղթողների ու մասնակիցների համերգը։ Ինչպես գիտեք, վերջին երկու տարին անընդմեջ մանկական «Եվրատեսիլ» մրցույթում հաղթել են Մալթայի ներկայացուցիչները։ Հայկական «Արաքս» պարային համույթը Ֆրանսիայից կներկայացնի պարային մշակույթը։ Կկայանան ցուցահանդեսներ՝ նվիրված Հայաստանին եւ հռչակավոր հայ կոմպոզիտորներ Կոմիտասին եւ Արամ Խաչատրյանին, ինչպես նաեւ կներկայացվի հայկական կինոմատոգրաֆիան։ Երկու նվագախումբ միաժամանակ կնվագի  մեկ բեմում՝ Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը եւ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ դա հազվագյուտ երեւույթ է կղզում։ Երաժիշտները կկատարեն մալթացի կոմպոզիտոր Ալեքսեյ Շորայի «Մեծ պաշարման պատկերներ» ստեղծագործությունը՝ նվիրված Եվրոպայի պատմության կարեւորագույն իրադարձությանը՝ Մալթայի մեծ պաշարմանը՝ 1565 թվականին։

Բացի այդ, հայտնի հայ դաշնակահարուհի Նարե Արգամանյանը կկատարի մալթացի կոմպոզիտորների ստեղծագործությունները, իսկ մալթացի երաժիշտները հայ երաժիշտների հետ կկատարեն հայտնի հայ կոմպոզիտոր Տիգրան մանսուրյանի ստեղծագործությունները։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search