Artsakhpress

Սփյուռք

Դամասկոսի հայ համայնքի բարոյահոգեբանական վիճակը բարձր է, կյանքը շարունակվում է. հայազգի պատգամավոր

Դամասկոսի հայ համայնքը մայրաքաղաքի մյուս բնակիչների նման դիմագրավել է ԱՄՆ-ի և դաշնակիցների եռակողմ ագրեսիան:

Դամասկոսի հայ համայնքի բարոյահոգեբանական վիճակը բարձր է, կյանքը շարունակվում է. հայազգի պատգամավոր

Դամասկոսի հայ համայնքի բարոյահոգեբանական վիճակը բարձր է, կյանքը շարունակվում է. հայազգի պատգամավոր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարոյահոգեբանական վիճակը բարձր է, կյանքը շարունակվում է»,- ասաց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, «Հայաստան-Սիրիա» խորհրդարանական բարեկամական հանձնաժողովի նախագահ Նորա Արիսյանը: «Միակողմանի գործողությունները կամ ագրեսիան միջազգային իրավունքի սկզբունքների խախտում են, որը կատարվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից դուրս, ինչը, միևնույն ժամանակ, ինքնիշխան պետության սկզբունքների կոպիտ խախտում է: 7 տարուց ավելի է արդեն մեր ժողովուրդը դիմադրում էր միջազգային ահաբեկչությանը, իսկ հիմա էլ դիմադրում է նման ագրեսիայի: Սիրիայի ժողովուրդն ավելի է ամրապնդում ինքնիշխանության հիմքերը: Այսօր առավոտյան քաղաքի հրապարակները լցված էին քաղաքացիներով, որոնք տոնում էին հաղթանակը ԱՄՆ-ի և դաշնակիցների եռակողմ ագրեսիայի դեմ, որը չկարողացավ իր նպատակին հասնել»,-հավելեց պատգամավորը:

Նրա խոսքով` սիրիական բանակի հաղորդագրությամբ հաստատվել է, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիային ուղղված հրթիռային հարվածներն իրականացվել են առավոտյան ժամերին: «Սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը խափանել են 100-ից ավելի հրթիռներ, որոնց թիրախն էր Դամասկոսի Պերզե շրջանի ռազմահետազոտական կենտրոնը և այլ ռազմակայաններ, ինչպես Հոմս քաղաքի մոտ, ուր միայն նյութական վնաս են կրել»,-հայտնեց Նորա Ասիրյանը:

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ապրիլի լույս 14-ի գիշերը Սիրիայի դեմ ռազմական գործողություն են սկսել՝ այդ երկրին հրթիռային հարվածներ հասցնելով: Ռազմական գործողության սկսման պատճառ է դարձել ապրիլի 7-ին Դումա քաղաքում տեղի ունեցած միջադեպը, որտեղ համաձայն որոշ տեղեկությունների, կիրառվել է քիմիական զենք: ԱՄՆ-ը դաշնակիցների հետ Սիրիայում 110 հրթիռ է արձակել. հաղորդվում է երեք տուժածի մասին:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search