Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն ընթացիկ տարվա մարտի վերջին և ապրիլի սկզբին այցելել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով ազգությամբ հայ և ադրբեջանցի ազատազրկվածներին:
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են հայ և ադրբեջանցի ազատազրկվածներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի ԿԽՄԿ առաքելության տեղեկատվության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանն ասել է, որ hամաձայն իր առաքելության` ԿԽՄԿ-ն ազատազրկվածներին այցելում է, որպեսզի նրանց ազատազրկման պայմանների և վերաբերմունքի դիտարկում անցկացնի և հնարավորություն ընձեռի կապ ապահովել ազատազրկվածների և նրանց հարազատների միջև:
Նշենք, որ հայկական և ադրբեջանական կողմերում ներկայումս պաշտոնապես ազատազրկման մեջեն 5 քաղաքացիներ՝ ներառյալ 2014թ.-ին Արցախի սահմանը ապօրինաբար հատած և քրեական միշարք հանցագործությունների համար դատապարտված Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը: