Ապրիլի 24-ին՝ ժամը 17։00-ին, Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում կայանալու է հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին նվիրված «Ոգեկոչում» խորագրով հուշ-երեկոն։
«Նարեկացի» միությունում կկայանա ցեղասպանությանը նվիրված հուշ-երեկո
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Նարեկացի» արվեստի միության ադմինիստրատոր Մարիամ Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար:
Նրա խոսքով՝ երեկոյի ընթացքում կներկայացվի «Ցեղին սիրտը» բեմականացումը, որին կմասնակցեն կենտրոնի «Ազգային երգ ու պար» և «Հեքիաթասաց» խմբակների սաները։