Artsakhpress

Մշակույթ

Մայիսի 9-ին Ստեփանակերտում աննախադեպ համերգ է կայանալու

Մայիսի 9-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունենալու Համահայկական նվագախմբի համերգը, որն աննախադեպ է լինելու մասնակիցների քանակի, ձևաչափի ու ծրագրի առումով:

Մայիսի 9-ին Ստեփանակերտում աննախադեպ համերգ է կայանալու

Մայիսի 9-ին Ստեփանակերտում աննախադեպ համերգ է կայանալու

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ‹‹Արցախպրես››-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարի մամուլի քարտուղար Նարե Նիկողոսյանը՝ մանրամասնելով, որ Համահայկական նվագախումբը, 21 երկրներից 87 հայ երաժիշտների, ինչպես նաև Հայաստանի և Արցախի երգչախմբերի հետ համատեղ, համերգային ծրագրով հանդես գալով Ստեփանակերտում կմիավորի դասական և փոփ երաժշտության այնպիսի կատարողների, ինչպիսիք են Լիպարիտ Ավետիսյանը, Գուրգեն Բավեյանը, Հովհաննես Այվազյանը, Պերճ Քարազյանը, Ջուլիետտա Ալեքսանյանը, Մհերը, Սոնա Ռուբենյանը, Արսեն Գրիգորյանը, Նաիրի Գասպարյանը, Արտակ Ստեփանյանը, Տիգրան Քաղվեջյանը, Դանիել Մելքոնյանը և Կամո Սեյրանյանը:

Նրա խոսքով՝ համերգին մասնակցելու նպատակով միավորվել են Հայաստանի և Արցախի լավագույն երգչախմբերը և համույթները, այդ թվում` «Հովեր», Հայաստանի, Երևանի պետական կամերային, Երևանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի, Արցախի և Մռակած պետական կամերային երգչախմբերը, Արցախի պետական ջազ նվագախումբը, «Ղարաբաղ» պետական էստրադային համույթը և Արցախի պարի պետական անսամբլը:

Նշենք, որ Համահայկական նվագախմբում ընդգրկվել են աշխարհի լավագույն և առաջատար նվագախմբերի հայազգի երաժիշտներ, ինչպես Նյուրմբերգի, Մոսկվայի Չայկովսկու անվան, Տորոնտոյի, Պորտուգալիայի սիմֆոնիկները, Դամասկոսի, Օվիեդոյի, Էկվադորի Գուայաքիլ սիմֆոնիկները, Տոկիոյի ԻլյումինԱրթ և Լիբանանի, Մեքսիկայի Ակապուլկոյի ֆիլհարմոնիկները, Թբիլիսիի օպերային թատրոնի նվագախումբը, Բելգիայի ազգայինը, Մեքլենբուրգի պետական կապելլան, ԳՈՀԱՐ սիմֆոնիկ նվագախումբը և երգչախումբը, Գյումրիի պետական սիմֆոնիկը, Արցախի կամերային նվագախումբը, Հոնոլուլույի սիմֆոնիկը, Մանհայմի «Մոցարտ» նվագախումբը, Radio France-ի ազգային սիմֆոնիկը, Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկը, Քոբուրգի Landestheater-ը և այլն: Նվագախումբը կղեկավարեն՝ Էդուարդ Թոփչյանը, Վահան Մարտիրոսյանը, Կոնստանտին Օրբելյանը, Սերգեյ Սմբատյանը և Գևորգ Մուրադյանը: Համահայկական նվագախմբի ռեժիսորն է Արամ Սուքիասյանը: Հատուկ նախագծի համար Հայաստանի մշակույթի նախարարության պատվերով գրվել են նոր ստեղծագործություններ. Տիգրան Մանսուրյան՝ «Վերածննդից հաղթանակ» և Ռոբերտ Ամիրխանյան` «Ազգի համբույրն է հերոսի դեմքին»: Կհնչեն նաև Արամ Խաչատրյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Դեն Յեսսիանի, Տիգրան Չուխաջյանի, Արմեն Սմբատյանի, Ավետիս Բերբերյանի, Ալեքսեյ Հեքիմյանի, Արթուր Գրիգորյանի և Կոնստանտին Պետրոսյանի ստեղծագործություններից:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search