Կաննի 71-րդ կինոփառատոնի կազմակերպիչները հրապարակել են ժյուրիի կազմը։
Ռոբեր Գեդիգյանը Կաննի կինոփառատոնի ժյուրիի անդամ է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Փառատոնի կայքը հայտնում է, որ ժյուրին ղեկավարելու է դերասանուհի Քեյթ Բլանշետը, հայտնում է News.am-ը։
Ժյուրիի կազմում ընդգրկվել են նաև ֆրանսիացի դերասանուհի Լեա Սեյդուն, ռուս կինոռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը, կանադացի ռեժիսոր Դենի Վիլնևը, ամերիկացի դերասանուհի Քրիսթեն Սթյուարթը, ֆրանսիահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիգյանը, չինացի դերասան Չանգ Չենը, Բուրունդիից երգչուհի Խաջա Նինն ու ամերիկացի սցենարիստ Ավա Դյուվերնեյը։
Այս տարի Կաննի կինոփառատոնն անցկացվելու է մայիսի 8-19-ը։ Կինեմատոգրաֆիստներից մի քանիսին առաջին անգամ են հրավիրել գնահատելու կինոդիտումները Կաննում։ Կազմակերպիչները նշում են, որ ժյուրիի կազմում հինգ կին ու չորս տղամարդ է ընդգրկվել, որոնք ներկայացնում են յոթ երկրներ ու հինգ մայրցամաքներ։
Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակաբաշխությունը կկայանա մայիսի 19-ին։