Artsakhpress

Հասարակական

«Odnoklassniki.ru»-ի միջոցով Արցախի քաղաքացիներից գումարներ հափշտակող հանցավոր խումբ է բացահայտվել. ՀՀ ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կիբեռհանցավորության դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում 2018 թվականի ապրիլի 18-ին վնասազերծել է ՀՀ քաղաքացիներից բաղկացած հանցավոր խումբ, որը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ մի շարք քաղաքացիների բանկային հաշիվներից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար:

«Odnoklassniki.ru»-ի միջոցով Արցախի քաղաքացիներից գումարներ հափշտակող հանցավոր խումբ է բացահայտվել. ՀՀ ԱԱԾ

«Odnoklassniki.ru»-ի միջոցով Արցախի քաղաքացիներից գումարներ հափշտակող հանցավոր խումբ է բացահայտվել. ՀՀ ԱԱԾ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս առնչությամբ ՀՀ ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Նշված դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2017-2018 թվականների ընթացքում հանցավոր խմբի անդամները, նախապես ուսումնասիրելով «odnoklassniki.ru» սոցիալական կայքի օգտատերերի տվյալները, ընտրությամբ թիրախավորել են Արցախի Հանրապետության 26 բնակիչների, այնուհետեւ  արտերկրում բնակվող նրանց ազգականների անվամբ ստեղծել են կեղծ էջեր եւ սկսել են նամակագրություն վարել վերոնշյալ քաղաքացիների հետ` համոզմունք ձեւավորելով, թե իբր ֆինանսական աջակցություն են ցանկանում ցուցաբերել նրանց։

Այդկերպ մոլորության մեջ գցելով Արցախի բնակիչներին` շինծու պատրվակով նրանցից խնդրել ու ստացել են բանկային քարտերի տվյալները, այդ թվում՝ գաղտնաբառերը, որոնց օգտագործմամբ քարտային հաշիվների վրա առկա գումարները փոխանցել են իրենց իսկ կողմից տնօրինվող տարբեր էլեկտրոնային դրամապանակներին ու բանկային քարտերին, ապա` կանխիկացրել եւ հափշտակել:

Քրեական գործով հանցավոր խմբի 5 անդամ ձերբակալվել է, ներկայումս ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ եւ քննչական գործողություններ՝ նրանց հանցակիցներին բացահայտելու եւ տուժած անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ։

Նշված հանցագործությունից տուժած քաղաքացիները կարող են դիմել ՀՀ ԱԱԾ քննչական վարչություն` 011-56-27-24 եւ 010-57-94-07 հեռախոսահամարներով:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն իր առջեւ դրված խնդիրների լուծման նպատակով շարունակում է միջոցներ ձեռնարկել`  օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսության բնականոն զարգացման եւ քաղաքացիների իրավունքների դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման, կանխման եւ խափանման ուղղությամբ։

Հիշյալ գործառույթների իրականացման շրջանակում 2017-2018 թվականներին բացահայտվել են նաեւ անդրազգային հանցավոր խմբերի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, բանկերի համակարգչային ցանցեր ապօրինի ներթափանցելու, պահվող տեղեկատվությանը տիրանալու եւ դրա միջոցով առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքեր:

Այսպես`

Հայաստանում գործող բանկից հափշտակություններ կատարելու դիտավորությամբ ՌԴ մի խումբ քաղաքացիներ միջնորդավորված եղանակով ՀՀ քաղաքացիներին չնչին գումարներով շահագրգռել են բացել արտարժույթային հաշվեհամարներ եւ ստացած բանկային քարտերը փոխանցել իրենց: Այնուհետեւ հանցավոր խմբի անդամները համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ՝ վնասաբեր ծրագրեր տարածելու միջոցով հեռակա հասանելիություն են ստացել բանկի համակարգչային ցանցին, ավելացրել այդ քարտերի զրոյական հաշվեկշիռներն ու կանխիկացման սահմանաչափը, որից հետո Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ եւ Ռիգա քաղաքներում գործող բանկոմատներից ՀՀ քաղաքացիների անվամբ բացված պլաստիկ քարտերով կանխիկացրել են շուրջ 160 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար։

Հիշյալ դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործով  ՀՀ 2 քաղաքացու մեղադրանք է առաջադրվել համակարգչային տեխնիկայի օգտագործ-մամբ կատարված հափշտակությանն օժանդակելու համար, բացահայտվել են նաեւ հանցա-գործության կատարմանը ներգրավված եւ ՀՀ-ից դուրս գտնվող մյուս անձանց ինքնություն-ները, որոնց հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ձեռնարկ-վում են համապատասխան միջոցներ:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող մեկ այլ քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Իսպանիայի Թագավորության, Լիտվայի Հանրապետության եւ Վրաստանի թվով 4 քաղաքացիներից բաղկացած հանցավոր խումբը, Հայաստանում գործող մեկ այլ բանկից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու նախնական համաձայնությամբ, ապօրինի տիրացել է ԱՄՆ-ում գործող բանկերի համակարգչային ցանցում պահվող տեղեկատվությանը՝ քարտապանների մուտքանուններին եւ գաղտնաբառերին: Այնուհետեւ, առանց այդ քարտապանների իմացության, վերջիններիս հաշվեհամարներից առցանց եղանակով ավելի քան 32 մլն ՀՀ դրամին համարժեք գումար են փոխանցել Հայաստանում իրենց անվամբ բացված դրամային եւ արտարժույթային հաշվեհամարներին, եւ փորձել են բանկոմատներից կանխիկացնել գումարները, սակայն հանցագործությունն իրենց կամքից անկախ պատճառներով չեն կարողացել ավարտին հասցնել, քանի որ ՀՀ-ում գործող բանկի աշխատակիցների կողմից գործարքները կասկածելի են գնահատվել, եւ հաշիվները սառեցվել են, իսկ բանկային քարտերը` արգելափակվել:

Անդրազգային հանցավոր խմբի անդամների ինքնությունները բացահայտվել են, միջոցներ են ձեռնարկվում նրանց հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Վերոհիշյալ քրեական գործերի շրջանակներում ՀՀ ԱԱԾ-ն ակտիվորեն համագործակ-ցում է օտարերկրյա իրավասու մարմինների եւ Ինտերպոլի հետ՝ անդրազգային հանցավոր գործունեության սխեմաները բացահայտելու, առերեւույթ հանցանքներին առնչակից բոլոր անձանց պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ: Հանցավոր խմբերի գործունեության մեխանիզմների եւ կիրառած եղանակների մասին հայտնվել է նաեւ շահագրգիռ ֆինանսական կազմակերպություններին` բանկային համակարգի խոցելիությունը բացառելու նպատակով համապատասխան  միջոցներ ձեռնարկելու համար:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Հայաստանի Հանրապետության քաղա-քացիներին հորդորում է անվտանգության նկատառումներով եւ վերը ներկայացված իրավիճակներից խուսափելու նպատակով զերծ մնալ բանկային քարտերն ու դրանց գաղտնաբառերն այլ անձանց փոխանցելուց, իսկ հաշվեհամարների շարժի վերաբերյալ կասկած հարուցող տվյալների առկայության դեպքում անհապաղ դիմել սպասարկող բանկեր։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search