Artsakhpress

Մշակույթ

«Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում տեղի է ունեցել գրքերի շնորհանդես (լուսանկարներ)

Այսօր՝ ապրիլի 18-ին, «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում տեղի է ունեցել Ստեփանոս Երեցի «Հանգիտագիրք» պատմագրքի (գրաբար բնագրի աշխարհաբար փոխադրությամբ) և Երևանի Մատենադարանի արխիվային բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մալխասյանի «Հայկական կազմարարության Արցախ-Ուտիքի դպրոցը» գրքերի շնորհանդեսը:

«Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում տեղի է ունեցել գրքերի շնորհանդես (լուսանկարներ)

«Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում   տեղի  է ունեցել   գրքերի շնորհանդես (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Օրհնության   խոսքով  գրքերի  շնորհանդեսին հանդես  է   եկել   Արցախի   թեմի   առաջնորդ Պարգև  արքեպիսկոպոս  Մարտիրոսյանը:

Նա  նաև կարևորել  է գիտամշակութային  կենտրոնում   նման   գրքերի  շնորհանդեսների  և  գիտաժողովների  կազմակերպումը:

Միջոցառմանը  Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի   տնօրեն    Վահան  Տեր-Ղևոնդյանն  ասել  է, որ «Հանգիտագիրք» պատմագիրքը բացառիկ աղբյուրագիտական արժեք   է, որի    լույսընծայումն  բոլորի  համար   կարևոր է: 

Ըստ  Վ. Տեր-Ղևոնդյանի՝ ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության նախարարության  աջակցությամբ  հրատարակված   Արմեն Մալխասյանի «Հայկական կազմարարության Արցախ-Ուտիքի դպրոցը»  աշխատության  տպագրությամբ  սկիզբ  է  դրվում     հայկական  կազմարարական  դպրոցների  պատմության  ուսումնասիրությունունների  հրատարակությանը: Այդ  ուսումնասիրություններն  արված են    հայերեն   ձեռագրերի  կազմերի վրայի  արձանագրությունների  հետազոտության  և  վերծանության  հիման  վրա:

«Շատ  կարևոր  է, որ    «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում ստեղծենք  հարուստ  գրադարան  և  գիտական  մթնոլորտ:  Այստեղ  պետք  է  լինի  Արցախի, Հայաստանի  և  արտերկրի մտավորականների, գիտնականների  և  ուսանողների յուրօրինակ  հավաքատեղի, իսկ   դրա  համար  պետք   է  պարբերաբար   կազմակերպենք   նման  միջոցառումներ»,-նշել  է  Վ. Տեր-Ղևոնդյանը:  

ԱՀ  կրթության, գիտության  և  սպորտի  նախարար   Նարինե  Աղաբալյանի  խոսքով՝  «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի   բացումը    մի  կարևոր  քայլ  է  վերստեղծելու    այն  միջավայրը, որը   ծնունդ  է  տվել   պատմամշակութային  արժեքների    և  որով    հպարտանալու  առիթ  ունի  յուրաքանչյուր  հայ, քանի որ   այնտեղ  ամբարված  և   ներկայացված  են  հայկական    հոգևոր    հարուստ  ժառանգությունը:

Նախարարը  նշել    նաև, որ   շատ  կարևոր  է  նոր  գրքերի  հրատարակումը  և   ըստ  էության  ասել. «Այսօր  մենք  հնարավորություն  ունենք  ներկայացնելու     Արմեն Մալխասյանի «Հայկական կազմարարության Արցախ-Ուտիքի դպրոցը» գիրքը   և  ևս   մեկ  անգամ   հավաստելու, որ  այն  ամենն  ինչ  արվել  է   այստեղ, արվել  է հիմնովին և  գիտականորեն:  Այս  կենտրոնը   պետք  է  դառնա  գիտական  ուսումնասիրությունների, հետազոտությունների    հարթակ:  Ի    ուրախություն մեզ,  օրեր   առաջ   ՀՀ  կառավարության  կողմից  հաստատվել  է  «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի   կարգավիճակը՝ որպես Երևանի  Մեսրոպ  Մաշտոցի  անվան   մատենադարանի  մասնաճյուղ»:

ԱՀ  մշակույթի,  երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության  նախարար  Սերգեյ  Շահվերդյանը   ևս   կարևորել  է՝  «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում գրքերի  շնորհանդեսի  անցկացումը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրուցում  խոսելով  «Հայկական կազմարարության Արցախ-Ուտիքի դպրոցը»   գրքի  հրատարակության  մասին՝  Արմեն Մալխասյանն   ասել  է, որ  գրքում Երևանի Մատենադարանի ձեռագրերի հավաքածուի հիման վրա ներկայացված է հայկական կազմարարության Արցախ-Ուտիքի դպրոցը, բերված են 18-րդ  դարի  երկրորդ  կեսին ստեղծված կաշվե կազմերի նմուշներ:
«Մեր  ուսումնասիրությունները   ցույց  են   տվել, որ    այդ  կազմերը   վերանորոգություններ   չեն. դրանք  պատրաստվել  են    նորովի  և  փոխարինել   ձեռագրերի  նախնական   վնասված  կազմերի:  Դրանք  տախտակե  միջուկով   կաշվե    կազմեր  են: Կազմը   ձեռագրի  գոյացման   կարևոր   ավարտական  փուլն  է: Ձեռագիր  մատյանին  նայելիս  առաջինը    ակնառու  է  լինում   կազմը: Ձեռագրերի  մասին  գիրք   գրելը  բավական  չէ, այլ  անհրաժեշտ  է  նաև  հրապարակել»,-  մասնավորապես   ասել  է գրքի  հեղինակը:Գիրքը նախատեսված է պատմաբանների, ձեռագրագետների, արձանագրագետների, արվեստաբանների և ընթերցող լայն հասարակայնության  համար:

Ա.  Մալխասյանը  շնորհանդեսին      սլայդների  միջոցով      ցուցադրել  է    նաև    կազմարարության    ուսումնասիրության  աշխատանքները:

Թեհրանի Փերիո Կրթասիրաց միության կողմից Ստեփանոս Երեցի «Հանգիտագիրք» պատմագրքի հրատարակման պատասխանատու Գասպար Ամիրխանյանն  էլ  ներկայացրել է գրքի աշխարհաբար փոխադրության աշխատանքները նախաձեռնելու և այն տպագրելու պատմությունը: 

Նա նշել  է, որ գրքի առաջին շնորհանդեսը տեղի է ունեցել 2014 թվականի  հուլիսի 19-ին Թեհրանում, իսկ երկրորդը՝  2017  թվականի  սեպտեմբերի   7-ին՝  Երևանում:

Նրա  խոսքով՝    230  տարվա   մոռացությունից  հետո   այդ  ձեռագիր  մատյանը   նոր  կյանք  է  առել, որը   նաև 18-րդ դարի իրանահայ համայնքի կյանքը ներկայացնող կարևոր աղբյուր է:

Գրքի փոխադրության և տպագրության աշխատանքներին աջակցելու և շնորհանդեսը կազմակերպելու համար Գասպար Ամիրխանյանը  Թեհրանի  Փերիո Կրթասիրաց միության շնորհակալագրով պարգևատրել  է    Վահան  Տեր-Ղևոնդյանին:

Բնագիրը պատրաստել և աշխարհաբարի են փոխադրել Մատենադարանի ավագ գիտաշխատողներ Թամարա Մինասյանը, Լուսինե Թումանյանը և Հասմիկ Կիրակոսյանը: Առաջաբանը գրել է իրանագետ Վահան Բայբուրդյանը: 

Գրքի՝ աշխարհաբար փոխադրելու աշխատանքների մասին զեկույցով հանդես է  եկել  Երևանի  Մատենադարանի ավագ գիտաշխատող Թամարա Մինասյանը:

Նա նշել  է, որ «Հանգիտագիրքը» մեզ է հասել երկու ձեռագրով. բնագիրը Նոր Ջուղայի ձեռագրատանը պահվող թիվ 654 մատյանն է:  Երկրորդը՝ պահվում  է Երևրանի  Մատենադարանում,  որը 1945-1946 թվականներին Ջուղայի ձեռագրից ամբողջությամբ ընդօրինակել է իրանահայ բանասեր Լևոն Մինասյանը: 

Շնորհանդեսի   վերջում  Վահան  Տեր-Ղևոնդյանը  «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի աշխատանքներին աջակցելու համար   Արցախի  Թեմի  առաջնորդ  Պարգև  Արքեպիսկոպոս  Մարտիրոսյանին  և   Նարինե  Աղաբալյանին    պարգևատրել  է   «Մատենադարան»  հուշամեդալներով:

Միջոցառմանը  ներկա   էին ԱՀ  գրողների  միության  նախագահ  Վարդան  Հակոբյանը,  Արցախի  պետական  համալսարանի   դասախոսներ, ուսանողներ, հոգևորականներ, հյուրեր  և  այլք:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search