«Նոր ալիք» երգի մրցույթում այս տարի Հայաստանը կներկայացնի Գեւորգ Հարությունյանը:
«Նոր ալիք 2018»-ում Հայաստանը կներկայացնի Գեւորգ Հարությունյանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին երգիչը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում՝ գրելով.
«Հայաստանը «Նոր ալիքում» կներկայացնեմ ես»:
Հավելենք, որ մրցույթը կանցկացվի սեպտեմբերի 4-9-ը՝ Սոչիում:
Նշենք նաեւ, որ Գեւորգ Հարությունյանը հանդիսատեսին հայտնի է մի շարք երաժշտական նախագծերից: Նա երկու անգամ մասնացկել է «Դեպի Եվրատեսիլին»: