Եվրամիությունը սիրիական ընդդիմությանը համոզել Է Ժնեւ բանակցությունների գալ առանց նախապայմանների:
Եվրամիությունը սիրիական ընդդիմությանը համոզեց բանակցելու գալ Ժնեւ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, ապրիլի 19-ին հայտարարել Է Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսը, «Ընդդիմությունը պատրաստ Է ժամանել Ժնեւ:
Եվրամիությունն արեց իր գործը՝ համոզելով ընդդիմությանը՝ գալ առանց նախապայմանների, համաձայնել բանակցություններ վարելուն: Հարկավոր Է, որ սիրիական ռեժիմը համաձայնի իշխանության բաժանմանը, որպեսզի բոլոր ուժերը ներկայացված լինեն իշխանության մեջ»,-ասել Է նա RTBF հեռուստառադիոընկերության եթերում: Ռեյնդերսի խոսքով՝ դրա համար «պահանջվում Է ճնշում գործադրել ռեժիմի դաշնակիցների՝ Իրանի եւ Ռուսաստանի վրա, եւ մենք դա անում ենք»: