Չինաստանն ու Ռուսաստանը կշարունակեն սերտորեն համագործակցել՝ հակառակ պատժամիջոցներին:
Ռուս-չինական համագործակցությանը պատժամիջոցները չեն խանգարում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է panorama.am-ն, հայտարարել է Չինաստանի կոմերցիայի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը:
Նա նշել է, որ սահմանափակող միջոցները չեն կարող վնաս հասցնել երկու երկրների միջև համընդգրկուն ռազմավարական գործընկերությանը:
«Չինաստանն ու Ռուսաստանը պահպանում են կայուն, լավ ձևավորված հարաբերություններ, և արտաքին գործոններն ունակ չեն դրանց վնասել», - ասել է նա:
Ֆենը հավելել է, որ Պեկինը վճռականորեն դեմ է արտահայտվում առանձին վերցված երկրների կողմից այլ երկրների նկատմամբ սահմանափակող միջոցների կիրառմանը: