Artsakhpress

Քաղաքական

Խորհրդարանի այսօրվա նիստում ամենամյա զեկույցով հանդես է եկել Հանրապետության Նախագահը

Այսօր՝ ապրիլի 19-ին, տեղի է ունեցել ԱՀ Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը, որին ներկա էր 30 պատգամավոր:

Խորհրդարանի այսօրվա նիստում ամենամյա զեկույցով հանդես է եկել Հանրապետության Նախագահը

Խորհրդարանի այսօրվա  նիստում ամենամյա զեկույցով հանդես է եկել Հանրապետության Նախագահը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նիստին բացման խոսքով հանդես է եկել ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ նշելով, որ ԱՀ նոր Սահմանադրության դրույթների մեծ մասն արդեն ուժի մեջ է և կիրառվում է բազմաթիվ ոլորտներում:

«Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ 2017 թվականի փետրվարի 20-ի սահմանադրական հանրաքվեից հետո 2018 թ.-ը առաջին ամբողջական տարին է, կան սահմանադրական որոշ կարգավորումներ, որոնք պետք է կիրառվեն առաջին անգամ՝ գործողության մեջ դնելով իշխանության թևերի միջև հարաբերությունների կանոնակարգմանը վերաբերող դրույթները: Նոր Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության Նախագահը առաջին անգամ է Ազգային ժողովին ներկայացնում նախորդ տարվա ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև հաջորդ տարվա ծրագրի վերաբերյալ ամենամյա զեկույց: ԱՀ մշտական հանձնաժողովներում շարունակվել են քննարկումները շրջանառության մեջ դրված մի քանի օրինագծերի շուրջ, և դրանց արդյունքում հանձնաժողովները դրական եզրակացություններ են տվել՝ առաջարկելով այդ նախագծերը քննության առնել խորհրդարանի լիագումար նիստում»,- նշել է Ա. Ղուլյանը:

Համաձայն նիստի օրակարգի՝ հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ներկայացրել է նախորդ տարվա ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև հաջորդ տարվա ծրագրի վերաբերյալ զեկույց:

Նախագահը կարևորել է պաշտպանության, արտաքին քաղաքականության, սոցիալ-տնտեսական, դատաիրավական և պետական կառավարման ոլորտները՝ ընդգծելով, որ կատարվել է մեծ աշխատանք, և արդյունքները տեսանելի են:

Այնուհետև, ըստ օրակարգի, պատգամավորների կողմից հնչեցվել են հարցեր՝ ուղղված հանրապետության նախագահին և կառավարության անդամներին:

Ի դեպ, Ազգային ժողովի այսօրվա նիստում փակ գաղտնի քվեարկության արդյունքում Գերագույն դատարանի դատավոր է նշանակվել Հասմիկ Խաչատրյանը:

«Հանրային ծառայության մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին, ինչպես նաև «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը ներկայացրել է ԱԺ պատգամավոր Արսեն Առստամյանը:

Իսկ օրենսդրական՝ «Առևտրաարդյունաբերական պալատի մասին» նախագիծը ներկայացրել է ԱՀ էկոնոմիկայի, արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Տիգրան Թորոսյանը:

Նիստի վերջում պատգամավորական հայտարարությամբ հանդես են եկել «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը և «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search