Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը ապրիլի 19-ին Բաքվում քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հարցեր:
ՌԴ Գլխավոր շտաբի ղեկավարը Իլհամ Ալիեւի հետ քննարկել Է ռազմատեխնիկական համագործակցությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտնել Է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել Էր, որ ՌԴ գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովն աշխատանքային այցով ժամանել Է Բաքու, որտեղ պլանավորում Է հանդիպել ՆԱՏՕ-ի միավորված զինուժերի գլխավոր հրամանատար Կերտիս Սկապարոտիի հետ:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի եւ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության հարցերը, կարծիքներ են փոխանակվել փոխշահավետ համագործակցության շուրջ»,-ասված Է հաղորդագրության մեջ: Գերասիմովը «շնորհակալություն Է հայտնել Ադրբեջանի նախագահին Բաքվում ՌԴ-ի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր շտաբների ղեկավարների հանդիպումը կազմակերպելու համար»: «Ալիեւը հայտարարել Է, որ Բաքվում կայանալիք հանդիպումը վստահության նշան Է երկրի նկատմամբ: Ադրբեջանի ղեկավարը նաեւ հույս Է հայտնել, որ հանդիպումը կծառայի միջազգային անվտանգության ամրապնդմանը»,- նշվում Է հաղորդագրության մեջ: