Artsakhpress

Հասարակական

Վանք գյուղ այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է. համայնքի ղեկավար (լուսանկարներ)

Մարտակերտի շրջանի Վանք գյուղը 2016 թվականին ունեցել է 750 զբոսաշրջիկ, 2017-ին՝ 2500:

Վանք գյուղ այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է. համայնքի ղեկավար (լուսանկարներ)

Վանք   գյուղ  այցելող   զբոսաշրջիկների  թիվն  աճել  է. համայնքի  ղեկավար (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին   «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել  է    Վանքի  համայնքի  ղեկավար  Անդրեյ    Սարգսյանը  և  նշել, որ  զբոսաշրջիկների   մեծ  մասն  այցելում  է  Հայաստանից,  Ռուսաստանի  Դաշնությունից,  ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հնդկաստանից,  Գերմանիայից  և  այլ երկրներից:

Համայնքի  ղեկավարի   խոսքով՝  գյուղը   զբոսաշրջիկներին   հիմնականում  գրավում  է  Գանձասարի վանական համալիրով,   «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնով  և    տեսարժան   այլ վայրերով:

Մեր  զրուցակիցը   նշել է  նաև, որ  վանքեցի լուսահոգի  մեծ բարերար Լևոն Հայրապետյանի ֆինանսավորմամբ գյուղում  կառուցվել են «Էկլեկտիկա», որը  բնակիչների շրջանում հայտնի է որպես «Տիտանիկ» և «Ծովին Քար» հյուրանոցային համալիրները, «Վան Գոգ» ռեստորանը, մի քանի սրճարաններ, գազանանոց. սրանք   ևս   նպաստում    են    գյուղի   զբոսաշրջության    զարգացմանը:

Համայնքի   ղեկավարն  ասել է, որ  Լևոն  Հայարապետյանի    ֆինանսավորմամբ  2007  թվականին  Վանքում  կառուցվել  է    բարերարի   հոր՝  Գուրգեն  Հայրապետյանի   անունը կրող դպրոց,  որտեղ  ներկայումս  սովորում  է   245  աշակերտ. նախադպրոցականների  թիվը  28  է:Գյուղում  գործում  է  նաև  արվեստի  դպրոց, որն  ունի  120  աշակերտ:

2010  թվականին    էլ   բարերարի  կողմից    կառուցվել  է  մանկապարտեզ, որտեղ  էլ    հաճախում  է   80  երեխա:

2017  թվականին   գյուղն  ունեցել  է  26   ծնունդ: Համայնքն   ունի  24   բազմազավակ  ընտանիք, ովքեր   օգտվում են  պետական  նպաստներից:  2017  թվականին    «Հայաստան»  համահայկական  հիմնադրամի    ֆինանսավորմամբ  1 բազմազավակ  ընտանիքի  համար  գյուղում  կառուցվել  է    տուն, ընթացքի  մեջ  են ևս 2-ը, իսկ    2-ի  համար  էլ    հատկացվել է    հողատարածք, որտեղ   առաջիկայում  պետք  է   սկսվի   շինարարություն:

Գյուղն  ամբողջությամբ  գազաֆիկացված  է,   համացանցը՝  հասանելի: ԱՀ  պետական  բյուջեի  միջոցներով   գյուղում  շուրջօրյա   ջրամատակարարման  աշխատանքներն  ավարտման  փուլում    են:  

Համայնքն  ունի   նաև     գործող  հիվանդանոց, որը   ևս  կառուցվել է  Լևոն  Հայրապետյանի  միջոցներով: 2016   թվականին   ԱՀ  կառավարության   կողմից    գյուղին   տրամադրվել  է    շտապօգնության  մեքենա:

Բնակչության    88    տոկոսն ապահոված  է  շուրջօրյա   ջրով: Գյուղամիջյան     ճանապարհները  բարվոք  վիճակում են. դրանք       ամեն   տարի  վերանորոգվում   են :

Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ  եկեղեցու  տարածքում        իրականացվող   աշխատանքները գրեթե   ավարտման    փուլում են. դրանք   ավարտելուց  հետո      կվերականգնվի  եկեղեցու  նախնական   տեսքը: Այդ   աշխատանքներն  իրականացվում են          բարերաների  աջակցությամբ:  

Խոսելով    համայնքի   բնակչության  զբաղվածության    մասին՝   Ա.  Սարգսյանն  ասել  է, որ   իրենք   հիմնականում    զբաղվում են     անասնապահությամբ, հողագործությամբ, մեղվաբուծությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ: Բնակիչների   մեծ  մասն  էլ  աշխատում է  գյուղի   դպրոցում, մանկապարտեզում, հիվանդանոցում, հյուրանոցներում  և հասարակական  այլ    օբյեկտներում:

«Վանք   գյուղում  կան 870  խոշոր  և 650   մանր  եղջերավոր   անասուններ,   800   գլուխ  խոզ, 750  մեղվաընտանիք, 8000 թև  թռչուն. վերջինիս   թիվն  նախորդ  տարվա  համեմատ    աճել է  5000-ով: Ունենք     նաև  25   ջերմոցային  տնտեսություն, որտեղ  աճեցվում  են    բանջարանաբոստանային   կուլտուրաներ,-ասել  է  Ա.  Սարգսյանը  և  ավելացրել,-այս  տարի    իրականացրել  ենք  245   հա  աշնանացան  և  120 հա   գարնանացան, հիմնականում՝  ցորեն, գարի, եգիպտացորեն, սորգո, սիսեռ  և  այլ մշակաբույսեր: Այն  բնակիչները, ովքեր   զբաղվում են   աշնանացան  և  գարանանցան  մշակաբույսերի  ցանքսով,     օգտվում  են ԱՀ   գյուղատնտեսության  նախարարության  կողմից  տրամադրվող    սերմացուներից  և   պարարտանյութերից»:

Մեր  այն  հարցին, թե  չի՞  նախատեսվում  վանքեցի   մեծ  բարերար  Լևոն  Հայրապետյանի   հիշատակին  գյուղում որևէ   հուշակոթող  կառուցել, համայնքի  ղեկավարն  ասել  է,  որ  իրենք  մեծ ցանկություն  ունեն.  հարցը  քննարկման   փուլում  է: 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search