Artsakhpress

Ռազմական

ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվում է զինկոմիսարիատների ղեկավար կազմի եռօրյա ուսումնական հավաք

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ապրիլի 19-ին մեկնարկել է հանրապետության զինկոմիսարիատների ղեկավար կազմի համար անցկացվող եռօրյա ուսումնական հավաքը, որին մասնակցում են ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար կազմը, բժշկական հանձնաժողովների ներկայացուցիչներ, զորակոչի գործընթացի այլ պատասխանատուներ:

ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվում է զինկոմիսարիատների ղեկավար կազմի եռօրյա ուսումնական հավաք

ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվում է զինկոմիսարիատների ղեկավար կազմի եռօրյա ուսումնական հավաք

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով մասնակիցներին` պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ զորակոչի գործընթացում ներգրավված անձնակազմի համար հավաքը հնարավորություն է անմիջապես պաշտպանության նախարարության և ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար կազմից տեղեկանալու համատեղ անելիքների, այն սկզբունքների մասին, որոնք պետք է դրված լինեն զինկոմիսարիատների գործունեության հիմքում, բարձրացնեն իրականացվող աշխատանքների և հանրության հետ կապի արդյունավետությունը։

Քննարկվող երկու հիմնական ուղղություններից առաջինը «Ազգ-բանակ» գաղափարի շրջանակում իրականացվող բարեփոխումներն էին, ինչպես նաև արդեն կատարված և առաջիկա անելիքները։ Երկրորդ ուղղությունը վերաբերում էր զինկոմիսարիատների արդիականացման խնդիրներին։

Խոսելով «Ազգ-բանակ» հայեցակարգի մասին, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ պետության պաշտպանությունը պետք է դառնա մեր կյանքի, գործելակերպի, էության անբաժան մաս, որի վրա պետք է հենվեն բոլոր քաղաքական որոշումներն ու դրանցից բխող հետագա ծրագրերը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև «Ազգ-բանակ» հայեցակարգի իրավական դաշտի ձևավորմանը և ԶՈՒ արդիականացման յոթնամյա ծրագրին։

«Ազգ-բանակի» մյուս հիմնասյունը, ըստ նախարար Սարգսյանի, արդեն կյանքի կոչվող «Ես եմ», «Պատիվ ունեմ», «Զինվորից սպա» ծրագրերն են, որոնցից վերջինը նախատեսված է այն քաղաքացիների համար, ովքեր ժամկետային ծառայության ընթացքում հետաքրքրություն են ցուցաբերել զինվորական մասնագիտության հանդեպ և որոշել են զինծառայությունից հետո վերադառնալ բանակ և ծառայել որպես սպա։ Նրանց համար ռազմական համալսարանում կկազմակերպվեն դասընթացներ, կսահմանվի նվազագույն աշխատավարձի չափով կրթաթոշակ, ուսանողները համալսարան կհաճախեն միայն դասաժամերին և քննությունները հաջողությամբ հանձնելուց հետո տասը տարով սպայական ծառայության պայմանագիր կկնքեն։

Պաշտպանության նախարարն անդրադարձել է նաև «Դիտակետ» ծրագրին ու ռազմակրթության ոլորտի նորամուծություններին, որպես դրանց մեկնարկ ներկայացնելով Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը։ Վիգեն Սարգսյանը նշել է, որ այսօր վարժարանում աշխատում է լավագույն մանկավարժական կազմն ու սպայական նվիրված թիմ, առկա են փայլուն պայմաններ կեցության, ուսման և հանգստի համար։ Այս տարի վարժարան ընդունվելու ցանկություն արդեն իսկ հայտնել է 600 պատանի, և դա այն դեպքում, երբ ընդունելությունը դեռ պաշտոնապես չի հայտարարվել։

Ամփոփելով «Ազգ-բանակի» թեման՝ պաշտպանության նախարարն անդրադարձել է զինկոմիսարիատների աշխատանքներին և խոշորացման ծրագրին։ Ըստ Վիգեն Սարգսյանի՝ զինկոմիսարիատը բանակի հավաքագրման կենտրոնն է, բանակի ցուցափեղկն է հասարակության համար և որքան ավելանում են ծրագրերն ու ծառայության տեսակները, այնքան ավելի պատասխանատու աշխատանք ունի կատարելու զինկոմիսարիատը՝ հանրությանը բացատրելու համար, թե ինչ այլընտրանք ունեն մեր նորակոչիկները։

Խոսելով զինկոմիսարիատների խոշորացման մասին՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջին փուլով նախատեսվում է 20 զինկոմիսարիատ խոշորացնելով ստանալ 7-ը։ Նոր զինկոմիսարիատները կունենան ժամանակակից ու հաճելի գրասենյակային պայմաններ, բոլոր փաստաթղթերը կթվայնացվեն ու կպահպանվեն էլեկտրոնային եղանակով, կներդրվի քաղաքացիական հատուկ ծառայությունը։

Նախարարը կարևորել է զինկոմիսարիատների պարբերական աշխատանքները զորամասերի, արդեն զորացրված զինծառայողների, վետերանական կազմակերպությունների, մարզային ուժային կառույցների հետ։

Ամփոփելով իր խոսքը՝ պաշտպանության նախարարը զինկոմիսարիատների պատասխանատուներից պահանջել է խստագույնս հետևել օրենքի տառին՝ բացառելով ցանկացած տիպի ապօրինություն զորակոչի կազմակերպման և անցկացման, ինչպես նաև առօրյա գործունեության ընթացում։


     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search