Մինչև 23 տարեկանների սուսերամարտի Եվրոպայի առաջնությունը հատեց եզրագիծը:
Սուսերամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը ավարտվեց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ընդհանուր առմամբ, այս օրերին Հայաստան էր ժամանել 34 երկրի 432 պատվիրակ:
Եվրոպայի առաջնությունում խաղարկվեց մեդալների 12 հավաքածու, որից 6 թիմային պայքարում: Մեդալյաին հաշվարկում 5 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալով հաղթող դարձավ Իտալիայի հավաքականը:
4 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալով Ռուսաստանի ընտրանին 2-րդն էր, իսկ լավագույն եռյակը 1 ոսկե, 3 արծաթե ու 6 բրոնզե մեդալով եզրափակեցին ֆրանսիացիները:
Մրցաշարի ավարտից հետո սուսերամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը մրցաշարի դրոշը հանձնեց Եվրոպայի կոնֆեդեացիայի փոխնախագահին,- հայտնում է սուսերամարտի Եվրոպայի առաջնության մամուլի պատասխանատու Արամ Մանուկյանը:
Մինչև 23 տարեկանների Եվրոպայի հաջորդ առաջնության անկցամանը հավակնում են Բուլղարիայի Պլովդիվ և Վրաստնաի Բաթում քաղաքները: