Artsakhpress

Հասարակական

Սերժ Սարգսյանը նախորդ տասը տարիներին մարդկանց կյանքի բարելավումն ակնհայտ է համարում

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին զարմացնում է՝ ինչո՞ւ է անտեսվում հանգամանքը, որ նախորդող տասը տարիներին Հայաստանի ՀՆԱ-ն թե դրամով, թե դոլարով միջինում 2 անգամ աճել է։

Սերժ Սարգսյանը նախորդ տասը տարիներին մարդկանց կյանքի բարելավումն ակնհայտ է համարում

Սերժ Սարգսյանը նախորդ տասը տարիներին մարդկանց կյանքի բարելավումն ակնհայտ է համարում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այս տարիների ընթացքում մենք հաղթահարել ենք երկու պատերազմական իրավիճակ, երկու համաշխահային ճգնաժամ, բազմաթիվ արտաքին ու ներքին վտանգների հետ ենք առերեսվել։ Բայց զարգացել ենք։ Ինչո՞ւ զարգացումը չենք տեսնում։ ՀՆԱ-ն 2007-ին կազմել է 2 տրիլիոն 656 միլիարդ դրամ, այս տարվա հունվարի 1-ին ունեցել ենք 5 տրիլիոն 580 միլիարդ դրամ, այսինքն՝ 2,1 անգամ ավելացել է մեր տնտեսությունը։ Միանգամից ասեմ, որ դրամը արժեզրկվել է, ուստի ես կհնչեցնեմ նաև ՀՆԱ-ն դոլարային արտահայտմամբ։ Այն ժամանակ եղել է 6 միլիարդ 385 միլիոն դոլար, 2018-ի հունվարի 1-ի դրությամբ 11 միլիարդ 560 միլիոն դոլար, այսինքն՝ 1,8 անգամ մեծացել է մեր տնտեսությունը։ Նույնը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով»,-«Շանթ» հեռուստաալիքին տված հարցազրուցում ասաց Սերժ Սարգսյանը։ Եվ որպեսզի շահարկումներ չլինեն, որ գնաճ է արձանագրվել, Սարգսյանը նշեց, որ  ՀՆԱ-ի ինդեքսը 2007-ի 100 տոկոսի համեմատ այսօր 142 տոկոս է։

Անդրադառնալով բնակչության աշխատավարձի և ծախսերի վերաբերյալ հարցին՝ Սերժ Սարգսյանը նկատեց, որ դրանց նույնը մնալու և մարդկանց պահանջները մեծանալու դեպքում, կմեծանա նաև դժգոհությունը, մինչդեռ ավելացել է ինչպես նվազագույն, այնպես էլ միջին ամսական աշխատավարձը։ «Նվազագույն աշխատավարձը 2007-ին եղել է 15 հազար դրամ, այսօր 55 հազար դրամ է, միջին ամսականը 62 հազար է եղել, հիմա 184 հազար է։ Միջինն եմ ասում, եթե տարվա արդյունքներով ասեմ, ավելի բարձր կլինի։ Միջին աշխատավարձը 3 անգամ ավելացել է։ Արդյոք սա փոփոխությո՞ւն չէ։ Ինչպե՞ս անենք, որ 100 անգամ ավելանա, իսկ աշխարհում կա՞ այդպիսի օրինակ, որ միանգամից 100 անգամ ավելանա։ Չկա այդպիսի բան»,-ընդգծեց վարչապետը։ Նրա բնորոշմամբ՝ մարդկանց կյանքն ակնհայտորեն բարելավվել է։ Դա է վկայում նաև խնայողությունների շեշտակի աճը՝ 11 անգամ։ «2007-ին ֆիզիկական անձինք ունեցել են 143,6 միլիարդ դրամ ավանդ, 2018-ի սկզբին նրանք ունեցել են 1 տրիլիոն 553 միլիարդ դրամ, գրեթե 11 ագամ մարդկանց խնայողոթյուններն ավելացել են»,-հայտնեց Սերժ Սարգսյանը։

Ավտոմեքենաների թվաքանակն էլ կրկնակի աճ է արձանագրել տասը տարվա կտրվածքով։ Նրա խոսքով՝ եթե 2007-ին հանրապետությունում ընդհանուր առմամբ գրանցված էր 333 հազար 70, ապա 2018-ի հունվարին՝ 616 հազար ավտոմեքենա։

Սրան զուգահեռ երկրում առկա 30 տոկոս աղքատությունը, ըստ Սերժ Սարգսյանի, մտածելու տեղիք է տալիս, քանի որ աղքատությունը գնահատական է, իսկ ՀՆԱ-ն՝ ճշգրիտ թվերի հանրագումար։ «Ընդ որում՝ գնահատական մի անգամ 5 հազար, մյուս անգամ՝ 6 հազար տնային տնտեսությունների հարցումների հիման վրա։ Աղքատությունը գնահատվում է ոչ թե եկամուտով, այլ սպառումով․ այստեղ մտածելու տեղ կա»,-նշեց նա։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search