ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սենատին կոչ է անում հանուն երկրի բարօրության հավանություն տալ պետքարտուղարի պաշտոնում Մայք Պոմպեոյի թեկնածությանը:
Սենատում խոչընդոտում են բարձր պաշտոններում Թրամփի թեկնածուների նշանակմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նա այս մասին նշել է Twitter-ի իր էջում, փոխանցում է news.am-ը:
«Մայք Պոմպեոն ականավոր մարդ է, Վեսթ Փոյնթում իր դասի մեջ առաջինը: Հարվարդի իրավաբանական ֆակուլտետի լավագույն ուսանողներից մեկը, նա ամեն ինչում, ինչին ձեռք է մեկնել, հաջողության է հասել: Հարկավոր է, որ Սենատը հնարավորինս արագ աջակցի նրա թեկնածությանը: Նա հոյակապ պետքարտուղար կլինի»,- նշված է հաղորդագրության մեջ:
Թրամփի խոսքով՝ Սենատում Դեմոկրատական կուսակցության ներկայացուղիչները խոչընդոտում են բարձր պաշտոններին իր թեկնածուների նշանակմանը: «Այսպիսի տեմպերով 9 տարի կպահանջվի, որ նրանք բոլորին հավանություն տան»,- նշել է նա՝ շեշտելով, որ աջակցությունն անհրաժեշտ է հանուն երկրի բարօրության:
ԱՄՆ Կոնգրեսի Սենատի միջազգային գործերի կոմիտեում պետքարտուղարի պաշտոնում Պոմպեոյի նշանակման քվեարկությունը նշանակված է ապրիլի 23-ին: Հանրապետականները կոմիտեում ունեն 11 տեղ, դեմոկրատները՝ 10, որոնց մեծամասնությունն արդեն հայտարարել է, որ Պոմպեոյին չի աջակցի:
Սակայն եթե կոմիտեն նույնիսկ բացասական եզրակացություն տա, Պոմպեոյի թեկնածությունը, միեւնույն է, քվեարկության կդրվի Սենատի ամբողջական կազմով, որտեղ հանրապետականները 51 ձայն ունեն, դեմոկրատները՝ 47 (գումարած եւս 2 անկախ սենատոր):
Եթե վերին պալատն, այնուամենայնիվ, Պոմպեոյի թեկնածությունը հաստատի, ապա նա կդառնա ԱՄՆ հաջորդ պետքարտուղարը: