Artsakhpress

Հասարակական

ԱրՊՀ-ում կայացել է Արցախում պետականության վերակերտման 100-ամյակին նվիրված գիտաժողով

Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ այսօր Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել «Արցախում պետականության վերակերտում (1917թ․ դեկտեմբեր-1918թ․ հուլիս).պատմագիտական և քաղաքագիտական հայեցակետեր» թեմայով գիտաժողով՝ նվիրված Արցախում պետականության վերակերտման 100-ամյակին:

ԱրՊՀ-ում կայացել է Արցախում պետականության վերակերտման 100-ամյակին նվիրված գիտաժողով

ԱրՊՀ-ում  կայացել  է Արցախում պետականության վերակերտման 100-ամյակին  նվիրված   գիտաժողով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի  թղթակցի   հաղորդմամբ՝   գիտաժողովի մասնակիցները նախ ծաղիկներ են խոնարհել Արցախյան ազատամարտում ԱրՊՀ-ի զոհված ուսանողների հիշատակը հավերժացնող հուշաքարին, այնուհետև մասնակցել  գիտաժողովի  լիագումար նիստին:

Գիտաժողովին   ԱՀ  Ազգային  Ժողովի   փոխնախագահ, պատմական  գիտությունների    դոցենտ, պրոֆեսոր      Վահրամ  Բալայանն  ասել  է, որ  2018  թվականը    հայության  համար հոբելյանական է, որի   շրջանակներում  էլ  կազմակերպվել  է   այս  գիտաժողովը:

«Մենք   Արցախում  ունեցել ենք  պետականություն, որը  ոչ  մի  կապ չի  ունեցել  Ադրբեջանի    հետ  և  երբեք  չի   եղել Ադրբեջանի  կազմում: Պետք  է  հնարավորություն  ստեղծենք  և   առատ   նյութ   տրամադրենք     մեր  դիվանագետներին, քաղաքական  գործիչներին, որ     իրենք   այս  ամենը  ներկայացնեն     միջազգային  հանրությանը»,-ասել  է  Վ.  Բալայանը:

Նա  նշել  է   նաև,  որ նմանօրինակ   միջոցառումները   պետք  է  ծառայեցվի  երկու   հայկական   պետությունների  կայացման  ու  զարգացման  գործին: Գիտաժողովներում   ձեռք  բերված    մտքերն  ու  գաղափարները    կիրառելի   պիտի դարձվի  առօրյայում. այս  գիտաժողովն  էլ  հենց  նման  նպատակ  է  հետապնդում:

ԱՀ  կրթության, գիտության  և  սպորտի   նախարար  Նարինե  Աղաբալյանն  էլ  ասել  է, որ  պատմական  իրադարձությունները   գլոբալ  քաղաքականության  համատեքստում դիտարկելը  կարևոր    է  նաև նոր   մարտահրավերները   ճիշտ  գնահատելու     և  արդյունավետ  ռազմավարություն  մշակելու  տեսանկյունից:

Նախարարի  խոսքով՝  այն   սերունդը, ում   բախտ  է վիճակվել     վերականգնելու  հայոց    պետականությունը, նաև  մեծ պատասխանատվություն է     ստանձնել  այն  պահպանելու  և   հզորացնելու  համար:

«Այդ  պատասխանատվության   կրողը  նաև  նոր   սերունդն  է, որը   պիտի  կարողանա ամենաթանկ  գնով   ձեռք  բերվածը՝   անկախ   պետականությունը  չվտանգել  ու   պաշտպանել   այն ցանկացած ոտնձգությունից: Մեր    պետականության  վերականգնման  100-ամյակի   շեմին ենք   հասել  2  հայկական   հանրապետություններով  և  մեկ  միացյալ   հայրենիքով»,-մասնավորապես  ասել  է  Ն.  Աղաբալյանը: 

ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբասաշրջության  նախարար  Սերգեյ  Շահվերդյանն  իր  խոսքում  նշել  է,  որ  1929  թվականին   ստեղծված   Համազգային հայ կրթական  և մշակութային միությունը  90  տարիների  ընթացքում  մեծածավալ  գործունեություն  է  ծավալել   Սփյուռքում  հայկականությունը  պահպանելու  և  տարածելու    գործում  և   մեկ   տարի  առաջ  այն  իր   արցախյան գրասենյակն է   բացել  Ստեփանակերտում, որն  էլ  այսօր  իրականացնում  է  այս  գիտաժողովը: Կարևորելով     գիտաժողովի  թեման՝    Ս. Շահվերդյանն  ըստ   էության     նշել է,  որ  Արցախը   միակ  հայկական  տարածքն  է,  որ   պահպանել է  պետականության  մնացորդները մինչև ռուսական  կայսրության մեջ   մտնելը:

Համազգային հայ կրթական  և մշակութային միության  կենտրոնական վարչության անդամ Սպարտակ  Ղարաբաղցյանը  կարևորել    և  անհրաժեշտ  է  համարել  նման    գիտաժողվների   կազմակերպումը, որտեղ մեկ  անգամ  ևս անդրադարձ   է   կատարվում   պատմական    կարևոր  իրողություններին:Նա  ներկայացրել  է նաև Համազգային հայ կրթական  և մշակութային միության վարչության ուղերձը   գիտաժողովի  անդամներին: Այնտեղ մասնավորապես  ասվում  է. «Այս միջոցառմամբ   մենք  նպատակ ենք  ունեցել գիտական հայացք ուղղել հայոց ազգային-ազատագրական պայքարին, որն սկսվել  է   100  տարի առաջ:Լիահույս ենք, որ գիտաժողովը հասնելու է իր նպատակին և գրանցելու է շոշափելի արդյունքներ»:

Համազգային հայ կրթական  և մշակութային միության Ստեփանակերտի  գրասենյակի  ներկայացուցիչ Հերմինե Ավագյանի  կարծիքով  էլ  գիտաժողովը  նպատակ  ունի   ներկայացնելու  և    արժևորելու  պատմական    կարևոր   այն  իրադարձությունը, որն է  Արցախի   պետականաշինության  վերակերտման   100-ամյակը:

Ըստ  նրա՝   պատմությունն   անժխտելի  իրողություն  է,   և  այդ  իրողության   մասին    պետք  է  անընդհատ   խոսել   բարձր  ատյաններում՝  ի  հակադարձումն  ադրբեջանական  քարոզչության:

Լիագումար   նիստից  հետո    գիտաժողովի  աշխատանքները շարունակվել  են  առանձին  մասնախմբերում:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search