Artsakhpress

Տնտեսական

Պարտադիր սպանդանոցային մորթին անցումն առաջնահերթ խնդիրներից է. ՀՀ ՍԱՊԾ պետն Արցախում հանդես է եկել մամլո ասուլիսով

ԱՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել Արցախի և Հայաստանի սննդի անվտանգության պետական ծառայությունների (ՍԱՊԾ) համատեղ մամլո ասուլիսը:

Պարտադիր սպանդանոցային մորթին անցումն առաջնահերթ խնդիրներից է. ՀՀ ՍԱՊԾ պետն Արցախում հանդես է եկել մամլո ասուլիսով

Պարտադիր սպանդանոցային մորթին անցումն առաջնահերթ   խնդիրներից  է. ՀՀ  ՍԱՊԾ  պետն Արցախում  հանդես  է  եկել   մամլո  ասուլիսով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  ՀՀ   ՍԱՊ  ծառայության      պետ  Իշխան  Կարապետյանն  ասել  է, որ  իրենց  այցն   պայմանավորված  է   Արցախի  գործընկեր  կառույցի  հետ  համագործակցելու,  առաջիկայում   իրականացվող  ծրագրեր քննարկելու և    համատեղ   միջոցառումների   ձևաչափերը  նախագծելու    նպատակով:

Նրա  խոսքով՝  ոլորտում  առաջնահերթ   խնդիրներից  է    համարվում   պարտադիր սպանդանոցային մորթին անցումը, որն  Արցախում  կիրականացվի  փուլ  առ   փուլ:

Ըստ   Ի.  Կարապետյանի՝   սպանդանոցային  մորթը   հնարավորություն  է  տալու   ապահովել    սպառողներին  տարատեսակ   հիվանդություններից  և  ռիսկերից:

Մսի  իրացման  կետերի,  վաճառքի   պայմանները  բարելավելու    ուղղությամբ առաջիկայում  ևս  մի   շարք  համատեղ  աշխատանքներ  են  իրականացվելու:

«Մենք ՀՀ-ում  իրականացնում ենք  նաև  թե՛  հաց  և   թե՛   միս  տեղափոխող տրանսպորտային  միջոցների    սանիտարական  անձնագրերի  տրամադրում: Փորձը  և ուսումնասիրությունները   ցույց  են  տալիս, որ      այդ  ոլորտը  ևս  առաջնային  կարգավորման    անհրաժեշտություն   ունի: Գտնում  եմ, որ  այն   պետք  է  իրականացվի  նաև  Արցախում»,-ասել  է     ՀՀ  ՍԱՊԾ  պետը:

Ըստ  նրա՝  ԱՀ  ՍԱՊ   ծառայության   հետ  իրենց  առաջին   քայլերը  լինելու  են   մասնագետների   վերապատրաստումները  և  ոլորտում  տեխնիկական  հագեցվածության    ապահովումը: 

Համագործալցության  ընթացքում  իրականացնելու  են  նաև գլոբալ  խնդիրներ, որոնք  են՝    կենդանիների  համարակալումը, ռեյտինգավորումը, ռիսկերի  գնահատումը, մոնիթորինգային    ծրագրերի  իրականացումը:

Ի. Կարապետյանն  ավելացրել  է,  որ  պետք  է  համատեղ   աշխատանքների  արդյունքում     հնարավորինս  կարճ   ժամանակում   իրականացնենք    վերոնշյալ   հարցերի     արդյունավետ     ուսումնասիրությունը:

ԱՀ  ՍԱՊԾ   պետ Համլետ Ապրեսյանն   էլ  իր  խոսքում  ասել  է, որ  այս  հանդիպումը համատեղ  սերտ  համագործակցության մեկնարկն  է, որը   կխթանի    երկու   կառույցների         առջև    ծառացած   խնդիրների  լուծմանը:

Նա  նշել  է  նաև,  որ   իրենք    պատրաստակամ  են,  սննդի  անվտանգության    ոլորտին  վերաբերող   ՀՀ-ում     գործող    օրենքներն   Արցախում   ևս  ներդնելու    և  իրականացվող  աշխատանքներում   լինել  հետևողական:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search