Երևանն ու Լիոնը կապվել են ուղիղ ավիաչվերթով: «Արմենիա» ավիաընկերության կողմից իրականացվող առաջին կանոնավոր թռիչքը կայացավ ապրիլի 19-ին:
Երևանն ու Լիոնը կապվել են ուղիղ ավիաչվերթով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:
«Երևան-Լիոն ուղղությունը սպասարկում է միայն «Արմենիա» ավիաընկերությունը»,-ասաց Սաթենիկ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ առաջիկայում այլ ավիաընկերությունների կողմից ևս նոր ուղղություններ են սպասվում: «Արմենիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Գևորգ Խաչատրյանն էլ նշեց, որ Երևանից-Լիոն կանոնավոր չվերթներ կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ ամեն երկուշաբթի և հինգշաբթի օրերին: