Artsakhpress

Քաղաքական

Լապշինը ԵԽԽՎ-ում կխոսի Ադրբեջանի կողմից իր իրավունքների խախտման մասին. նա Արցախ կմեկնի հաջորդ այցին

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը օրեր անց Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստերից մեկում կխոսի Ադրբեջանի կողմից իր իրավունքների խախտման վերաբերյալ:

Լապշինը ԵԽԽՎ-ում կխոսի Ադրբեջանի կողմից իր իրավունքների խախտման մասին. նա Արցախ կմեկնի հաջորդ այցին

Լապշինը ԵԽԽՎ-ում կխոսի Ադրբեջանի կողմից իր իրավունքների խախտման մասին. նա Արցախ կմեկնի հաջորդ այցին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին բլոգերը հայտարարեց Երևանում լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ: «Կխոսեմ այն մասին, թե ինչպես են ինձ 7 ամիս պահել մեկուսարանում, որը մարդու իրավունքների խախտում է, ինչպես են ինձ կտրել արտաքին աշխարհի հետ կապի հնարավորությունից, ինչպես են ծաղրել: Իսկ վերջին օրը՝ սեպտեմբերի 10-ին, երբ մայրիկիս ծննդյան օրն էր, ծեծել են, կոտրել են ատամներս, կողոսկրս, իսկ երբ անգիտակից վիճակում էի, կոկորդիս պարան էին անցկացրել ու կախել զուգարանում, որ հետո ներկայացնեն, թե իբր կախվել եմ: Կարծում եմ՝ հատուկ էին մայրիկիս ծննդյան օրը ընտրել»,-նշեց Լապշինը:

Բլոգերի խոսքով՝ երբ Ադրբեջանում էր, հասկանում էր, որ գտնվում է տոտալիտար երկրում, որը կառավարվում է կլանների կողմից, իսկ իրեն ցանկանում են օգտագործել ներքին խնդիրները լուծելու համար: «Նրանք ցանկանում էին անկիրթ բնակչությանը ցույց տալ, թե Իլհամ Ալիևն ուժեղ առաջնորդ է, կարող է իրեն թույլ տալ չհարգել Ռուսաստանի, Իսրայելի և Եվրոպական միության կարծիքը»,- ասաց բլոգերը:

Ադրբեջանի թույլ տված անօրինությունների վերաբերյալ հայցն արդեն 1.5 ամիս է՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում է: Ֆրանսիացի փաստաբանները բլոգերին տեղեկացրել են, որ այն արդեն դատարանի կողմից վերցվել է քննության, իսկ գործընթացը կարող է 1-2 տարի տևել: «Մենք մեղադրանք ենք ներկայացրել Բաքվի բանտում իմ հանդեպ սպանության փորձի, իմ իրավունքների, արտահանձնման իրավունքի խախտման, ինչպես նաև ազատությունից ինձ ապօրինաբար զրկելու հարցերով»,-հայտնեց Ալեքսանդր Լապշինը:

Նրա կարծիքով՝ ադրբեջանցիները ֆինանսական ու մարդկային ռեսուրս են ծախսում ու ամենօրյա ռեժիմով իր հետ կատարվող ամեն ինչ մոնիտորինգի ենթարկում: «Ես վստահ եմ, որ նրանք մոնիտորինգ են անելու այն ամենը, ինչ այստեղ կասեմ՝ ծախսելով  ֆինանսական ու քաղաքական ռեսուրսներ: Ինչքան շատ ռեսուրս վատնեն իմ դեմ պայքարում, ավելի քիչ զենք կգնեն»,-կես կատակ, կես լուրջ ասաց բլոգերը: Հարցին ի պատասխան, թե չի վախենում, որ ադրբեջանցիները կարող են իր հետ հաշվեհարդար տեսնել, Լապշինն ասաց՝ չի բացառում ռիսկը, որ որևէ երկրում կարող են հարձակվել իր վրա, դանակով հարվածել, այդ իսկ պատճառով փորձում է զգուշավոր լինել:

Բլոգերը նշեց, որ այս անգամ չի հասցնի այցելել Արցախ, քանի որ երեք օրից պիտի մեկնի Ստրասբուրգ, սակայն հաջորդ անգամ անպայման կլինի գեղատեսիլ Արցախում: «Ես հաջորդ անգամ կգնամ Արցախ, ու ցույց կտամ, որ նրանք մեզ վախեցնել չեն կարող»,-հավելեց Ալեքսանդր Լապշինը:

Լապշինը Հայաստանում է «InTour Expo» և «SportWay» ցուցահանդեսներին մասնակցելու համար: Այստեղ նա կխոսի Հայաստան ու այլ երկրներ ճամփորդությունների մասին, թե ինչպես գնել էժան ավիատոմսեր, ինչպես լինել ազատ և վայելել ճամփորդությունը:


     

Քաղաքական

Հայաստանը գործադրում է բոլոր ջանքերն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուին ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Տնտեսական

Հասարակական

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ:

Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 7 ընտանիք 16-ական միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար։

Ռազմական

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10 հազար» ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ

Մարտի 20-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը

Նիկոլ Փաշինյանը ԼՂ հայության բռնի տեղահանումը համարում է 2023 թվականի մեծագույն մարտահրավերը

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Search