Ապրիլի 22-29-ը ընկած ժամանակահատվածում Կատարի և Թուրքիայի օդային ուժերի մասնակցությամբ տեղի կունենան համատեղ զորավարժություններ։
Թուրքիայի և Կատարի զինված ուժերը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Բազե-20» անվամբ զորավարժությունները կընթանան Կատարում։
Այա մասին տեղեկությունը հայտնել է Թուրքիայի զինված (ԶՈՒ) ուժերի գլխավոր շտաբը, փոխանցում է «Էրմենիհաբեր»-ը:
Թուրքիայի օդուժից զորվարժություններին կմասնակցեն 3 միավոր «F-16» տեսակի կործանիչներ։
Նշվում է, որ զորավարժությունները նպատակ ունեն ընդլայնել 2 երկրների համագործակցությունը ռազմական ոլորտում։ Բացի այդ զորավարժությունների ժամանակ կողմերը կիրականանցնեն փորձի փոխանակում։
Հիշեցնենք, որ Թուրքիայի կառավարության առաջարկով 2017թ. հունիսի 7-ին մեջլիսի լիագումար նիստում արտահերթ կարգով քննարկման դրվեց և հաստատվեց 2 երկրների միջև ավելի վաղ կնքված համաձայնագրով Կատարի տարածքում թուրքական զինված ուժերի ստորաբաժանումներ տեղակայելու նախագիծը: