ԱՊՀ-ի երկրների գլխավոր շտաբները մտադիր են համագործակցել անօդաչու ավիացիայի կիրառման, այդ թվում՝ դրան հակազդելու բնագավառում:
ԱՊՀ-ի երկրների գլխավոր շտաբները համագործակցելու են անօդաչու ավիացիայի կիրառման գործում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտարարել Է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտասբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ բանակի գեներալ Վալերի Գերասիմովը՝ Կազանում ելույթ ունենալով շտաբների պետերի կոմիտեի նիստում:
ԱՊՀ-ի մասնաից պետությունների զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նիստին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ներկայացուցիչները: «Նիստի մասնակիցները պաշտպանեցին համագործակցության զարգացումը անօդաչու ավիացիայի կիրառման եւ անօդաչու թռչող ապարատներին հակազդելու բնագավառում»,-ասել Է Գերասիմովը:
Բացի այդ, նիստի ընթացքում գլխավոր շտաբների պետերը տեղեկատվություն են լսել Սիրիայում հակաահաբեկչական գործողության ընթացքում անօդաչու ավիացիայի կիրառման փորձի մասին: Նաեւ վերլուծվել Է 2017 թվականին ԱՊՀ-ի երկրների զինված ուժերի ավիացիայի թռիչքների անվտանգության վիճակը: «Այսօրվա նիստը եւս մեկ անգամ հավաստեց, որ ԱՊՀ-ի ձեւաչափով ռազմական համագործակցությունը լավ հեռանկարներ ունի եւ թույլ Է տալիս հաջողությամբ գործակցել բազմաթիվ ուղղություններով»,-հավելել Է Գերասիմովը: