Հրթիռային հարվածները կայունություն չեն բերել, եւ խանգարել են Սիրիայի ճգնաժամի կարգավորման գործընթացին, ուրբաթ Մոսկվայում ՄԱԿ գլխավոր քարտուղարի Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Սեֆան դե Միստուրայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Հրթիռային հարվածները խանգարել են Սիրիայի ճգնաժամի կարգավորման գործընթացին. Շոյգու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Կցանկանայի հատուկ ընդգծել՝ Սիրիային հարվածները հասցվեցին ամենաանհարմար եւ ամենա ոչ համապատասխան պահին, երբ Սիրիայում իրադրության կարգավորումն արդեն անշրջելի երեւույթ էր, երբ Արեւելյան Գուտայում գործողության ավարտին 2 օր էր մնում: Այո, ըստ էության, այն ավարտեցին հենց 2 օրում՝ այդ հարվածները հասնելուց հետո»,- news.am-ի փոխանցմամբ՝ ասել է Շոյգուն:
ՌԴ պաշտպանության նախարարը շեշտել է, որ հրթիռային հարվածները կայունություն չեն բերել եւ խանգարել են Սիրիայում կարգավորման գործընթացին: «Այս ամենն, այնուամենայնիվ, կայունություն չբերեց, այս ամենը չբերեց այն, ինչն այսօրվա դրությամբ կկարղանար երաշխիք լինել, կկարողանար բավական լուրջ խթան լինել սիրիական կարգավորման առաջմղման համար»,- շեշտել է նա: