ԱՄՆ-ի սենատորները կոչ են անում պատժամիջոցներ սահմանել թուրքական պաշտոնյաների դեմ:
ԱՄՆ-ի սենատորները կոչ են անում պատժամիջոցներ սահմանել թուրքական պաշտոնյաների դեմ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սենատոր Ջեյմս Լենքֆորդը ամերիկյան բողոքական քահանա Էնդրյու Բրանսոնի դեմ դատավարության կապակցությամբ կոչ է արել պատժամիջոցներ սահմանել թուրքական պաշտոնյաների նկատմամբ:
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է խախտել մեր երկրների միջեւ վստահությունը, ամերիկացիներին, ինչպիսիք են Էնդրյու Բրոնսոնը, կեղծ մեղադրանքներով բանտարկելով: Ես աշխատում եմ սենատոր Ժաննա Շահինի հետ թուրք պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար, որոնք պատասխանատու են այս անմեղ ամերիկացիներին ձերբակալելու համար», - news.am-ի փոխանցմամբ՝ Twitter-ում գրել է Լենքֆորդը:
Լենքֆորդ եւ Շահին սենատորների համատեղ հայտարարության մեջ նշվում է թուրք պաշտոնյաների դեմ նպատակաուղղված պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը:
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է խախտել մեր երկրների միջեւ վստահությունը՝ կեղծ մեղադրանքներով բողոքական քահանա Բրանսոնին եւ այլ անմեղ ամերիկացիներին՝ պահելով բանտերում:
Համապատասխանաբար, մենք կպահանջենք պատժամիջոցներ սահմանել թուրք պաշտոնյաների նկատմամբ` պետական ծախսերի, արտասահմանյան գործարքների եւ 2019 ֆինանսական տարվա հարակից ծրագրերի մասին օրինագծի շրջանակում:
Թուրք պաշտոնյաները, ովքեր մասնակցում են անմեղ ամերիկացու կալանավորմանը, պետք է բախվեն միջազգային հետեւանքների հետ եւ, մասնավորապես, հովիվ Բրանոնի դեմ ուղղված գործողությունները, որակվում են որպես պատանդառություն:
Թուրքիան հնարավորություն ունի հարաբերությունները վերականտգնելու, եթե անհապաղ ազատ արձակի Բրանսոնին՝ նրան ԱՄՆ ուղարկելով եւ դադարեցնի պատանդառության աննախադեպ քաղաքականությունը», - նշվում է հայտարարությունում: