Սուսերամարտի Եվրոպայի կոնֆեդերացիան պատրաստ է Հայաստանին հնարավորություն տալ Եվրոպայի մեծահասակների առաջնություն անցկացնելու:
Սուսերամարտի Եվրոպայի առաջնությունը հրաշալի էր կազմակերպված Երևանում. Եվրոպական կոնֆեդերացիայի փոխնախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նման կարծիք հայտնեց սուսերամարտի Եվրոպայի կոնֆեդերացիայի փոխնախագահ Դավիդ Ցախվաձեն:
«Առաջին հերթին ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիային: Նրանք կարողացան շատ լավ կազմակերպել ամբողջ առաջնությունը: Սա մեզ` Եվրոպական կոնֆեդերացիայի կարևորագույն մրցաշարերից մեկն է: Սուսերամարտի Եվրոպայի առաջնությունը հրաշալի էր կազմակերպված Երևանում: Մենք նույնիսկ կառաջարկենք, որ այստեղ մեծահասակների առաջնություն ևս անցկացվի»,-շեշտեց Ցախվաձեն:
Խոսելով մասնակիցների մասին` Եվրոպական կոնֆեդերացիայի փոխնախագահը փաստեց, որ մասնակիցներ հենց մինչև 23 տարեկանների առաջնություն է, որ առավել ուժեղ կազմ է հավաքում: «Հրաշալի կլիներ, եթե Հայաստանի ևս հաջողվեր մեդալ նվաճել, որտեղ կազմակերպիչ երկիր, սակայն ձեր թիմին չհաջողվեց»,-ասաց նա: