Հայաստանը 2018 թվականի առաջին եռամսյակում գրանցել է աննախադեպ տնտեսական ակտիվություն ցուցանիշ:
Հայաստանը գրանցել է տնտեսական ակտիվության աննախադեպ ցուցանիշ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից, աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 10.6%:
Սա 2011 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է (ցուցանիշի ներդրումից ի վեր):
Նախարարությունը ներկայացրել է նաև 2018թ. հունվար-մարտ ամիսների մակրոտնտեսական ցուցանիշների գծապատկերները: