ԱՄՆ-ի 66 սենատորները նամակ են ստորագրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ անելով ազատ արձակել ԱՄՆ-ի բողոքական քահանա Էնդրյու Բրանսոնին, որն արդեն 1,5 տարի լրտեսության եւ ահաբեկչության աջակցության մեղադրանքով բանտարկված է:
ԱՄՆ-ի 66 սենատորները Էրդողանին կոչ են արել ազատ արձակել ամերիկյան բողոքական քահանային
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Էրդողանի նամակը ստորագրվել է 43 հանրապետականների եւ 23 դեմոկրատների կողմից: Դրանում նշվում է, որ Սենատը աջակցում է ԱՄՆ-ի եւ Թուրքիայի իրավապահ մարմինների միջեւ համագործակցության ամրապնդմանն ուղղված ջանքերին, հաղորդում է news.am-ը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ Բրանսոնին աջակցություն է հայտնել Twitter-ում` գրելով. «Նրանք նրան լրտես են անվանում, բայց ես ավելի շատ լրտես եմ, քան նա»:
Վաշինգթոնը կոչ է արել ազատ արձակել Բրանսոնին, իսկ Էրդողանը անցյալ տարի առաջարկել էր փոխանակել նրան Գյուլենի հետ, որի արտահանձնմանը ձգտում է Անկարան: