Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է երկրի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Նովրուզ Մամեդովին վարչապետի պաշտոնում:
Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է նոր վարչապետին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկած թեկնածությունը միաձայն հաստատվել է։
Ապրիլի 11-ին Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ են տեղի ունեցել։ Ձայների 86․02 տոկոսով հաղթել է գործող նախագահ Իլհամ Ալիևը։