Ապրիլի 21-ին ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի նախաձեռնությամբ Շուշի քաղաքում կազմակերպվել է բիզնես դասընթաց` Արցախում «B&B» տիպի զբոսաշրջային հյուրատների բիզնեսով զբաղվողների համար:
Շուշիում անցկացվել է բիզնես դասընթաց` Արցախում զբոսաշրջային հյուրատների բիզնեսով զբաղվողների համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ բիզնես դասընթացը վարում էր ‹‹Տուրիզմ պարբերական›› ընկերության գլխավոր տնօրեն, հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտի փորձագետ Արթուր Ոսկանյանը: Դասընթացին ներկա էին զբոսաշրջային հյուրատների բիզնեսով զբաղվող շուրջ երկու տասնյակ մասնակիցներ` Արցախի տարբեր համայնքներից:
Դասընթացի ընթացքում փորձագետը մասնակիցներին ծանոթացրել է ոլորտի նրբություններին, ներկայացրել զբոսաշրջիկներ հյուրընկալելու ու սպասարկումն ավելի արդյունավետ դարձնելու անհրաժեշտ նախապայմանները և ոլորտին վերաբերող այլ հարցեր:
Հանդիպման ավարտին մասնակիցներն այցելել են Շուշի քաղաքում գործող հյուրատներից մեկը, որտեղ փորձագետը գործնական օրինակներով ներկայացրել է ոլորտին վերաբերող տեսությունը: