Հայ կրթական հիմնարկությունը Շուշի քաղաքի ուսանողների համար հայտարարում է Մելիք և Ջինջեր Ղասումյանների անվան կրթաթոշակի մրցույթ՝ 2018-2019թթ. ուսումնական տարվա համար:
Շուշեցի ուսանողների համար կրթաթոշակի մրցույթ է հայտարարվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա վարձավճարի չափով` գերազանց առաջադիմությամբ և նյութապես անապահով պայմաններում գտնվող ուսանողներին խրախուսելու նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել 2018թ-ին առաջին կուրս ընդունվող շուշեցի ուսանողները, ովքեր մինչև մայիսի 1-ը պետք է լրացնեն կրթաթոշակի հայտը և ներկայացնեն ՀԿՀ Երևանյան գրասենյակ (Հասցե՝ Սայաթ-Նովա 19, Անի Պլազա հյուրանոց, Բիզնես հարկ, 2-րդ սենյակ):
Նշենք, որ մանրամասն պարզաբանումների համար կարող եք գրել aef@aef.am հասցեին: Դիմորդները կարող են դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկել Արցախփոստի միջոցով: