Լոնդոնի «Արսենալը» կփորձի իրականացնել «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի տրանսֆերը, եթե թիմի ղեկը ստանձնի Լուիս Էնրիկեն:
Express. Արսենալը կփորձի գնել Մեսսիին, եթե թիմը գլխավորի Լուիս Էնրիկեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Իսպանացի մասնագետը համարվում է Արսեն Վենգերի հիմնական փոխարինողը: Ֆրանսիացին այս մրցաշրջանի ավարտից հետո լքելու է լոնդոնյան ակումբը, փոխանցում է armsport.am-ը:
«Զինագործների» ղեկավարները հաշվի են առնում այն հանգամանքը, որ մարզիչը և Մեսսին լավ հարաբերությունների մեջ են, ինչը կարող է նպաստել արգենտինացու` Լոնդոն տեղափոխությանը:
Հիշեցնենք, որ Մեսսիի հրաժարագինը կազմում է 700 մլն եվրո: