ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: