Իտալիայի Ռոզետտո դե ալ Բռուցցի քաղաքում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում այսօր ռինգ դուրս եկած Հայաստանի 3 ներկայացուցիչներից 2-ը հաղթանակ տարան:
Բռնցքամարտի երիտասարդների ԵԱ. Վախթանգ Հարությունյանն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Պարտություն կրեց 52 կգ քաշային Արթուր Բազեյանը, իսկ 69 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը հաղթանակ տարավ և դուրս գալով կիսաեզրափակիչ՝ ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:
Հաղթանակ տարավ նաև Հայաստանի միակ աղջիկ ներկայացուցիչը՝ Կարինե Սարգսյանը, ով հաղթեց և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Վաղը ռինգ դուրս կգան ու կիսաեզրափակչի համար կպայքարեն 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը, 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանն ու 49 կգ քաշային Սեյրան Եղիկյանը: