Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 22-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:
Նախագահը կարեւորել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դերը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը քննարկվել են պետություն-եկեղեցի փոխհարաբերություններին եւ Արցախի հոգեւոր կյանքին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահը կարեւորել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դերը հայոց անկախ պետականության եւ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում:
Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի մայրաքաղաքում տեղի ունեցող վերջին իրադարձություններին։ Երկուստեք նշվել է երկրում ներքաղաքական կայունության պահպանման եւ բոլոր վիճահարույց հարցերը բացառապես օրենքի սահմաններում ու երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտությունը: