Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 24-25-ը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա:
Ալիևը պաշտոնական այցով մեկնում է Թուրքիա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքում:
Թուրքիայում Ալիևը կհանդիպի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, կմասնակցի Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 7-րդ նիստին:
«Հանդիպումներում կքննարկվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ու միջազգային հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ: