Մեր ազգային մտածողության մեջ ամրագրվել է, որ պետք է ամեն տարի ապրիլի 24-ին ոգեկոչենք ու մեր խոնարհումը բերենք Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Պետականություն ունենալն ամենալավ միջոցն է ցեղասպանությունները կանխելու համար. Աշոտ Ղուլյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայոց Ցեղասպանությանը նվիրված՝ Զանգակատուն-հուշակոթողում հարգանքի տուրք մատուցելուց հետո այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:
Նրա խոսքով՝ վաղուց արդեն հայ ժողովրդի պետական քաղաքականության ուղղվածությունն այնպիսինն է, որ Ցեղասպանությունը դատապարտելով աշխարհին ցույց է տրվում, որ ոչ մի երկրում նման ողբերգություն չպետք է կրկնվի:
«2018 թվականին Հայաստանի Առաջին Հանարապետության 100-ամյա հոբելյանը մենք նշում ենք անկախ պետականություն ունենալով: Վստահ եմ, որ պետականություն ունենալն ամենալավ միջոցն է ցեղասպանությունները կանխելու համար: Այսօր մենք՝ թանկ կորուստներով նվաճած պետականություն ձեռք բերած արցախցիներս և ողջ համայն հայությունը ցանկանում է, որ աշխարհում տիրի խաղաղություն»,- մասնավորապես ասել է Ա. Ղուլյանը: