Artsakhpress

Ռազմական

Հայրենիքի պաշտպանությունը բոլորիս պարտքն է

Զինված ուժերում կարևոր տեղ են զբաղեցնում անձնակազմի հետ տարվող աշխատանքները, որոնք առանձնանում են իրենց ձևերով և մեթոդների բազմազանությամբ: Դրանց նպատակն է ձևավորել և զարգացնել զինծառայողին որպես քաղաքացի, հայրենասեր անհատ, ով միշտ ձգտում է կատարելագործման՝ որպես հայրենիքի պաշտպան, անկախ զբաղեցրած դիրքից՝ շարքային է, սերժանտ, թե` սպա:

Հայրենիքի պաշտպանությունը բոլորիս պարտքն է

Հայրենիքի պաշտպանությունը բոլորիս պարտքն է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ՄԱՐՏԻԿ: Զինվորի բարոյահոգեբանական վիճակի, բանակ-հասարակություն կապի մասին հարցազրույց ունեցանք  Պաշտպանության բանակի Ն զորամասի հրամանատարի` ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Արա Քամալյանի հետ:

-Պարոն փոխգնդապետ, Դուք համակարգում եք զորամասի անձնակազմի հետ տարվող դաստիարակչական աշխատանքները: Ինչպիսի՞ն է այսօրվա զինվորի բարոյահոգեբանական վիճակը:

-Զինվորի բարոյահոգեբանական վիճակը գնահատում եմ կայուն: Այսօր առավել քան երբևէ նա պաշտպանված է թե մարտական դիրքում՝ ինժեներական կահավորվածությամբ, թե զենք-զինամթերքի ապահովվածությամբ: Ամենակարևորը՝ նրա մարտական ոգին բարձր է: Զորամասում պատշաճ մակարդակի վրա են գտնվում անձնակազմի հետ տարվող դաստիարակչական աշխատանքները: Ունենք «Մոնթե» ամսաթերթ, բացի դրանից, սպայական, սերժանտական ժողովներում կատարվում են քննարկումներ տարբեր հարցերի շուրջ:

Անձնակազմի հետ աշխատանքներ ենք տանում ժամանակակից տեխնիկական միջոցներով`  հակառակորդի ներազդեցությունից խուսափելու համար: Միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի զինվորները խուսափեն կասկածելի կայքէջերից, չշփվեն անծանոթ, կասկածելի անձանց հետ, հեռախոսազանգերի  ընթացքում հարազատների  հետ չքննարկեն ծառայությանը վերաբերող հարցեր:

Զինվորի բարոյահոգեբանական վիճակը բարձր է պահում նաև  ծնողների,  հարազատների և հասարակության հետ կապը: Մեր զինվորներն ազատ արձակման ժամանակ  հնարավորություն են ստանում տեսազանգերի միջոցով կապ հաստատել հարազատների հետ:

-Ի՞նչ դժվարությունների եք հանդիպում նորակոչիկների հետ տարվող աշխատանքներում:

-Դժվարությունների այնքան ենք հանդիպել, որ «մարզվել» ենք, ուստի հեշտությամբ հաղթահարում ենք դրանք: Բանակ են զորակոչվում տարբեր ընտանիքներում դաստիարակված, տարբեր ավանդույթներ, կրթություն, դավանանք ունեցող նորակոչիկներ: Իհարկե, նրանց պետք է ուղղորդել մի ուղղությամբ, իսկ դա  հեշտ չէ: Նշեմ նաև, որ լուրջ դժվարությունների առաջ չենք կանգնում, քանի որ մենք համախմբված ենք մեկ նպատակի շուրջ, որն էլ առաջնորդում է պաշտպանել հայրենիքը:

-Հավանաբար հաշվի է առնվում նաև մեր երկրի ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակը…

-Բանակը մի կառույց է, որը պետք է միշտ լինի գերազանց պատրաստվածության մակարդակի՝ անկախ երկրում տիրող վիճակից:  Եթե ծառայության ընթացքում մտածենք ֆիզիկական ծանրաբեռնվածության ու կարոտի մասին, ապա ոչնչի չենք հասնի: Մեր գերակա խնդիրը սահմանի ամրությունն է: Մենք միշտ պատրաստ ենք պատերազմական իրադրության:

-Մեր երկիրն ունեցել է պատմական ոչ դյուրին  ճանապարհ, և անչափ կարևոր է զինվորի մարտունակության բարձրացման համար սեփական երկրի պատմության իմացությունը: Ի՞նչ աշխատանքներ եք կատարում զինվորների հետ «Արցախյան շարժում 30-ի» շրջանակներում:

-Իհարկե, շատ կարևոր է մեր պատմության, ազգի անցած ճանապարհի իմացությունը, քանի որ  ժամանակակից մարտավարությունն իր բոլոր դժվարություններով և տեխնիկական միջոցներով կարող է ապաքողարկել և թյուրիմացություն ստեղծել սերնդի գիտակցության մեջ, ուստի անհրաժեշտ է, որ սերունդներն իմանան մեր պատմության բոլոր դրվագների, բախտորոշ շրջանների, ճակատամարտերի, մեր հերոսների ու նրանց կատարած սխրանքների մասին: Թեմայի շրջանակներում զորամասում տեղեկատվական ժամերին հանդես ենք գալիս ԱՀՏԱ բաժնի կողմից մշակված հատուկ թեմաներով, ինչպես նաև «Մարտիկ» և «Հայ զինվոր»  թերթերում լուսաբանվող նյութերի շուրջ կատարում ենք քննարկումներ: Նշեմ նաև, որ փետրվարի 21-ին զորամասի մարտական հերթապահություն անցկացնող և նորակոչիկների մեկական վաշտ մասնակցել են Ճարտարում կազմակերպված Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառմանը: Ելույթներով հանդես են եկել շնորհալի զինծառայողները:

-Բանակ-հասարակություն կապն ամրապնդելու համար ինչպիսի՞ միջոցառումներ եք կազմակերպում:

-Զորամասը համագործակցում է շրջվարչակազմի կրթության և սպորտի, մշակույթի և երիտասարդության բաժինների հետ: Ունենք ենթաշեֆ 19 դպրոց: Հաճախակի ենք կազմակերպում այցելություններ, անցկացնում ինտելեկտուալ խաղեր, ռազմամարզական միջոցառումներ, հրաձգություններ: Այցելությունների ժամանակ դպրոցականները ծանոթանում են զենքերին, զորանոցին, զինվորական սննդին ու առօրյային: Բանակ-հասարակություն կապի ամրապնդման շրջանակներում Հայրենյաց պաշտպանի օրվան նվիրված համերգային ծրագրով փետրվարի 22-ին զորամաս են ներկայացել Մարտունու մշակույթի կենտրոնի  ներկայացուցիչները, իսկ փետրվարի 23-ին զորամասի շնորհաշատ զինծառայողները համերգային ծրագրով հանդես են եկել Մարտունու մշակույթի և երիտասարդության պալատում: Նման հանդիպումները դրական են ազդում զինվորների ծառայության ընթացքին, նրանց բարոյահոգեբանական վիճակին, էլ ավելի բարձրացնում սերն առ հայրենիք:

Անուշ Ասրիբաբայան

ք. Մարտունի


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search