Օրերս Քաշաթաղի շրջկենտրոն Բերձոր քաղաքում մեկնարկել են կենտրոնական փողոցի ասֆալտապատման աշխատանքները:
Բերձորում կենտրոնական փողոցի ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Քարավան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Հակոբ Հակոբյանը՝ մանրամասնելով, որ ներկայումս կատարվում են հողային և խճապատման աշխատանքներ:
«Շինարարական աշխատանքները ընթանում են ԱՀ կառավարության ֆինանսավորմամբ: Ճանապարհի բարեկարգումը նախատեսվում է ավարտել ընթացիկ տարվա ամռանը»,- ավելացրել է Հ. Հակոբյանը:
Լուսանկարը՝ Քաշաթաղի շրջանային «Մերան» պաշտոնաթերթի