Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է իր հրաժարականի մասին:
Վենգեր. «Արսենալից» հեռանալու ժամանակի վերաբերյալ որոշումը ես չեմ ընդունել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ֆրանսիացին հեռանալու մասին հայտնել էր ապրիլի 20-ին.
«Ինչո՞ւ հրաժարականի մասին հայտնեցի հիմա, իրականում դա ինձնից կախված չէր: Ես չեմ որոշել, որ դրա մասին պետք է հիմա հայտնեմ: Մնացած ամեն ինչի մասին ես արդեն խոսել եմ:
Չգիտեմ, թե ինչ պետք է անեմ հետագայում:
Շարունակում եմ աշխատել: Որոշակի ժամանակ հանգիստ կվերցնե՞մ, դեռ չգիտեմ: Իմ հպարտությունը միշտ այն էր, որ ներդնեմ բոլոր ուժերս մինչև պայմանագրիս ավարտը: Այս պահին ավելին չեմ կարող ասել»,- Վենգերի խոսքերը մեջբերում է «Mirror»-ը: