ԱՀ կառավարության ֆինանսավորմամբ Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք համայնքում իրականացվում է 200 տեղանոց հանդիսությունների տան վերակառուցման աշխատանքներ:
Ներքին Սզնեքում ընթանում են հանդիսությունների տան վերակառուցման աշխատանքներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ներքին Սզնեքի համայնքի ղեկավար Էդուարդ Մուսայելյանն ասել է, որ հանդիսությունների տան շինարարական աշխատանքներն սկսվել են 2017 թվականի գարնանը:
Նրա խոսքով՝ հանդիսությունների տունը փլված շենք էր. այն օգտագործման ենթակա չէր:
Խոսելով իրականացված աշխատանքների մասին՝ մեր զրուցակիցը նշել է, որ փոխվել է շինության տանիքը, տեղադրվել նոր դռներ և պատուհաններ, առաստաղը լրիվությամբ փոխարինվել նորով, բետոնապատվել հատակը, ավարտվել պատերի սվաղման աշխատանքները: Մեր զրուցակիցը տեղեկացրել է, որ ընթացքի մեջ են հատակի սալիկապատման աշխատանքները, որից հետո կիրականացվեն ներկարարական գործերը, իսկ վերջում՝ տարածքի բարեկարգում:
Է. Մուսայելյանը նշել է նաև, որ հանդիսությունների տունը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև տարվա վերջ. այն ծառայելու է նաև այլ միջոցառումների համար: