Ադրբեջանն ու Թուրքիան պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը շարունակում են:
Ադրբեջանն ու Թուրքիան պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը շարունակում են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Համապատասխան համաձայնությունը ձեռք է բերվել 2 երկրների նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ, news.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Anadolu գործակալությունը:
«Այսօր մենք համաձայնության եկանք, որ պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը կշարունակենք»,- հայտարարել է Իլհամ Ալիեւը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Նա ընդգծել է, որ Ադրբեջանն իր պաշտպանական հնարավորություններն ամրապնդում է Թուրքիայում արտադրված արտադրանքի հաշվին. «Թուրքիան զարգացած պաշտպանական արդյունաբերություն ունի: Մենք ապահովում ենք մեր բանակի մատակարարումը, այդ թվում, Թուրքիայում արտադրված ռազմական արտադրանքի հաշվին, որը համապատասխանում է ամենաբարձր ստանդարտներին»:
Իլհամ Ալիեւը նշել է նաեւ պաշտպանության ոլորտում հարաբերությունների հաջող զարգացումը՝ ընդգծելով, որ կողմերը շարունակում են համատեղ զորավարժություններ եւ հետազոտություններ անցկացնել: