Ռուսական սպառազինության արտահանմամբ զբաղվող «Рособоронэкспорт» պետական ընկերությունը սկսել է զբաղվել ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի արտադրությամբ, որոնք նախատեսվում է մատակարարել Թուրքիային։
Ռուսաստանում սկսվել է Թուրքիային մատակարարվելիք «S-400»-ների արտադրությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ռուսական ընկերության նախագահը։
«Սկսել ենք ի կատար ածել «S-400»-ների վերաբերյալ կնքած պայմանագիրը։ Սկսվել է արտադրությունը։ Դեռ որոշ գորընթացներ և փուլեր կան։ Ամեն հարցի շուրջ խոսվում է, մենք իրականացնելու ենք մեր պարտականությունները»։
Աղբյուրը հիշեցնում է, որ առաջին խմբաքանակի մատակարարման մասին ռուս-թուրքական պայմանագրի համաձայն՝ S-400-ների 4 մարտկոցներից 2-ը Թուրքիային կտրամադրվի 2020 թվականին: Պայմանագրի արժեքը կազմել էր 2.5 մլրդ դոլար: