Artsakhpress

Քաղաքական

Ուրուգվայի և Արգենտինայի նախագահները Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված ուղերձներ են հղել

Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում և Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում կայացած՝ Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումների բացմանն ընթերցվել են Ուրուգվայի նախագահ Տաբարե Վասկեսի և Արգենտինյան Հանրապետության նախագահ Մաուրիսիո Մակրիի ուղերձների ընթերցմամբ։

Ուրուգվայի և Արգենտինայի նախագահները Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված ուղերձներ են հղել

Ուրուգվայի և Արգենտինայի նախագահները Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված ուղերձներ են հղել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքի Հայաստանի հրապարակում տեղական իշխանությունների և հայկական համայնքի հովանավորությամբ ապրիլի 24-ին տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված բազմամարդ միջոցառումը, որին ներկա էին Ուրուգվայի Սենատի նախագահ, Ուրուգվայի փոխնախագահ Լուսիա Տոպոլանսկին, Ուրուգվայի Խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Գանդինին, Սպորտի և զբոսաշրջության նախարար Լիլիամ Քեշիշյանը, Ուրուգվայի հայոց թեմի առաջնորդ, Գ.Տ. Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանը, Մոնտեվիդեոյի արքեպիսկոպոս Դանիել Ստուրլան, Ազգային համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մարկարյանը, խորհրդարանականներ, օտարերկրյա դեսպաններ, Հայ կաթոլիկ և ավետարանչական եկեղեցիների առաջնորդները, կրոնական համայնքների ղեկավարներ, հունական, հրեական, լիբանանյան և սիրիական համայնքների ղեկավարներ և այլոք:

Արարողությունը մեկնարկեց Ուրուգվայի նախագահ Տաբարե Վասկեսի ուղերձի ընթերցմամբ, որում նախագահը վերահաստատում էր Ուրուգվայի հաստատակամությունը իր սեփական օրինակով խթանել մյուս պետությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը: Արարողությանը ելույթով հանդես եկավ Ուրուգվայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը, ով իր խոսքում անդրադարձավ Թուրքիայի կողմից տարվող ժխտողականության քաղաքականության անթույլատրելիությանը: ՀՀ դեսպանը նշեց, որ Թուրքիան արդեն մեկ դար շարունակ ապարդյուն փորձում է արդարացնել իր կողմից գործած մարդկության դեմ հանցագործությունը, մինչդեռ արդարության միակ աղբյուրը պատմական ճշմարտությունն է:

Այնուհետև, Ուրուգվայի Խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահի և Ուրուգվայի Հայ դատի հանձնախմբի հովանավորությամբ Ուրուգվայի Օրենսդիր պալատում տեղի ունեցավ միջոցառում, որտեղ ելույթներով հանդես եկան Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Գանդինին, Ուրուգվայի ԱԳՆ փոխքարտուղար դեսպան Արիել Բերգամինոն, ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը, Մարդու իրավունքների և ազգերի պաշտպանության ազգային ինստիտուտի տնօրեն Խուան Ֆարոպան և Ուրուգվայի Հայ դատի հանձնախմբի անդամ Էլիանա Փանոսյանը:

Իր ելույթում Խորխե Գանդինին, անդրադառնալով Ուրուգվայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, շեշտեց, որ իր պետությունն այդ հարցում առաջնորդվել է բացառապես մարդու իրավունքների հարգման, համերաշխության և արդարության սկզբունքներով, այլ ոչ թե սեփական քաղաքական շահերով:

Նույն օրն առավոտյան Մոնտեվիդեոյի Ռոթարի ակումբում տեղի ունեցավ նաև ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանի բանախոսությունը` «Դեպի Ուրուգվայ և Լատինական Ամերիկա հայերի ներգաղթը և հայկական գաղութի ներկա իրավիճակը» վերտառությամբ:

Ապրիլի 24-ին Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունը: Արարողության մեկնարկին Արգենտինայի հայկական հաստատությունների նախագահ Խաչիկ Տեր Ղուկասյանի կողմից ընթերցվեց Արգենտինյան Հանրապետության նախագահ Մաուրիսիո Մակրիի ուղերձը, որից հետո ելույթով հանդես եկավ Արգենտինայի Սենատի ժամանակավոր նախագահ Ֆեդերիկո Պինեդոն: Իր խոսքում նա մասնավորապես նշեց, որ Արգենտինյան Հանրապետությունը, 2007թ. օրենքի ուժով ճանաչելով Հայոց cեղասպանությունը, ուղերձ է հղել համայն աշխարհին առ այն, որ անթույլատրելի է համարում մարդու կողմից մեկ այլ մարդու սպանությունը, ոչնչացումը և դաժան վերաբերմունքը, որոնք չեն կարող տեղ գտնել քաղաքակիրթ աշխարհում:

Արարողությանը ներկա էին Արգենտինայի Մարդու իրավունքների և մշակութային բազմազանության քարտուղար Կլաուդիո Ավրուխը, սենատոր Միրիան Բոյաջյանը, Արգենտինայի Հայկական հաստատությունների ներկայացուցիչները, պատգամավորներ, կրոնական համայնքների ղեկավարներ:

Հայող ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված բարեխոսման կարգ մատուցվեց Արգենտինայի և Չիլիի Հայոց թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Գիսակ Մուրադյանի կողմից: Երեկոյան մեկնարկեց Եղեռնի զոհերի հիշատակման բազմամարդ երթը»:


     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search