Մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի վիճակը, ում ինքնազգացողությունը ապրիլի 25-ին վատթարացել էր Սանկտ Պետերբուրգում համերգից առաջ ընթացող փորձի ժամանակ, բժիշկների մոտ մտավախություն չի առաջացնում:
Բժիշկները մեկնաբանել են Շառլ Ազնավուրի առողջական վիճակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել են հանրահայտ երգչի շրջապատից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մաեստրոյի մեջքն էր բռնվել, ուստի ստիպված էին համերգը չեղյալ համարել,- ասել է գործակալության ֆրանսիացի զրուցակիցը: - Բժիշկները հետազոտում են կատարել: Մեզ ասել են, որ դա մկանային ջղաձգում էր, այնպես որ՝ սարսափելի ոչ մի բան չկա»:
«Նա հմա արդեն հյուրանոցում է, հանգստանում է»,- հավելել է նա: