Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ վարչապետի ընտրության օրակարգով մայիսի 1-ին տեղի կունենա ԱԺ հատուկ նիստ:
Վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին ԱԺ հատուկ նիստում. Արա Բաբլոյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»,-հայտարարել է նա: