Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել Է, որ մուսուլմանական բոլոր երկրները պետք Է միավորվեն ԱՄՆ-ի դեմ:
Խամենեին կոչ Է արել մուսուլմանական երկրներին՝ միավորվել ԱՄՆ-ի դեմ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին ապրիլի 26-ին հայտնել Է Mehr գործակալությունը:
«Իրանը հաջողությամբ դիմակայում Է ԱՄՆ-ի եւ մյուս գոռոզամիտ տերությունների բռնակալությանը: Մենք կշարունակենք պայքարել»,-հայտարարել Է Խամենեին: Հոգեւոր առաջնորդը նշել Է, որ «մուսուլմանական բոլոր երկրները պետք Է միավորվեն Ամերիկայի եւ բռնացող մյուս երկրների դեմ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: