Իտալիայում ավարտվեց Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը:
Բռնցքամարտի երիտասարդների ԵԱ. հայ մարզիկները նվաճեցին երկու մեդալ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հայաստանի հավաքականը նվաճեց 2 բրոնզե մեդալ: Կիսաեզրափակիչ փուլ դուրս եկած 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը պարտվեց իտալացի մարզիկին, իսկ 69 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը զիջեց Ռուսաստանի ներկայացուցչին:
Հիշեցնենք, որ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ Եվրոպայի երիտասարդների առաջնությունում հանդես էր գալիս 10 մարզիկ: