Artsakhpress

Քաղաքական

Ռումինիայի խորհրդարանում առաջին անգամ Հայոց ցեղասպանության տարելիցին քաղաքական հայտարարություններ են հնչել

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 25-ին Ռումինիայի խորհրդարանում տարածվել է քաղաքական հայտարարություն, ուր կոչ է արվում Ռումինիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ռումինիայի խորհրդարանում առաջին անգամ Հայոց ցեղասպանության տարելիցին քաղաքական հայտարարություններ են հնչել

Ռումինիայի խորհրդարանում առաջին անգամ Հայոց ցեղասպանության տարելիցին քաղաքական հայտարարություններ են հնչել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ռումինիայի պատմության մեջ առաջին անգամ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ քաղաքական հայտարարությամբ հանդես են եկել խորհրդարանի տարբեր կուսակցություններ ներկայացնող և տարբեր ազգությունների ութ պատգամավորներ, ընդ որում, հայտարարությունը մոտ մեկ ամիս բաց կլինի միանալու համար:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, այս նախաձեռնությունը նպատակ ունի Ռումինիայում առաջ բերելու Հայոց ցեղասպանության հանրային ավելի լայն ընկալում, ինչպես նաև ստեղծելու խորհրդարանական քննարկումների հնարավորություն մի երկրում, որը դեռևս պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Հայտարարության մեջ ասված է.

«Մեծ ողբերգությունները ոչ միայն դրանք ապրած ժողովուրդներինն են, այլև ամբողջ մարդկությանը, իսկ օսմանյան իշխանությունների կողմից հայերի նկատմամբ գործված ցեղասպանությունը մարդկության կրած առավել սարսափելի ողբերգություններից է:

1915 թվականի գարնանից սկսած, ընդամենը մի քանի ամիսների ընթացքում բազմամիլիոն քաղաքակրթությունը ոչնչացվեց իր պատմական բնօրրանում: Առաջին աշխարհամարտի ավարտին պատմական Հայաստանում ապրող երեք միլիոն հայերից միլիունուկեսը սպանվեցին, իսկ մնացածները փրկություն գտան բռնագաղթի ճամփան բռնելով:

Հայոց ցեղասպանության ճանաչումը միայն բարոյական խնդիր չէ. այն նաև միջազգային հանրության հստակ վերաբերմունքի հարց է: Եթե այդ ճանաչումը տեղի ունենար Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին, դրան հաջորդած զարհուրելի շատ դեպքեր, սկսած Օսմանյան կայսրությունում հույների զանգվածային սպանություններից և հրեա ժողովրդի Հոլոքոստից մինչև նախկին Հարավսլավիայում գործված ոճիրները, հնարավոր է, որ տեղի չունենային:

Անցած տասնամյակների ընթացքում աշխարհի շատ երկրների խորհրդարաններ ընդունեցին բանաձևեր, որոնցում Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները որակեցին որպես ցեղասպանության հանցագործություն: Եվրոպական Միության անդամ պետություններից, որոնք նման բանաձևեր ընդունեցին, կարող ենք հիշատակել Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ավստրիան, Հոլանդիան, Շվեդիան, Հունաստանը, Սլովակիան, Չեխիան, Լեհաստանը, Բուլղարիան, Բելգիան, Կիպրոսը, Լիտվան, Լյուքսեմբուրգը: Նրանց են միացել բազմաթիվ այլ երկրներ, ինչպես Կանադան, Արգենտինան, Ուրուգվայը, Բոլիվիան, Վենեսուելան, Պարագվայը, Չիլին, Բրազիլիան, Շվեյցարիան, Ռուսաստանը կամ Վատիկանը: ԱՄՆ-ի 48 նահանգներ ընդունել են համանման հայտարարություններ: Սրանց են հավելվել միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված բանաձևեր, այդ թվում Եվրոխորհրդարանի, Եվրոպայի Խորհրդի, Եվրոպական ժողովրդական կուսակցության, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի և այլոց կողմից:

Ռումինիայում ևս հասարակայնության կարևոր աջակցությունը կա Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Մենք, այս հայտարարությունը ստորագրածներս, գտնում ենք, որ հասել է Ռումինիայի խորհրդարանի կողմից այդ ցեղասպանությունը ճանաչելու ժամանակը և հույս ունենք, որ մեր առաջարկին կմիանան մեծ թվով սենատորներ և պատգամավորներ»:

Հայտարարությունը ստորագրել են Ռումինիայի խորհրդարանի ութ պատգամավորներ՝ Սլավոլյուբ Ադնաջին (Slavoliub Adnagi), Ազգային փոքրամասնությունների խորհրդարանական խմբակցությունից, ազգությամբ սերբ Օվիդիու Գանց (Ovidiu Victor Ganț), Ազգային փոքրամասնությունների խորհրդարանական խմբակցությունից, ազգությամբ գերմանացի, Ջուրեչ-Սլոբոդան Գերան (Giureci-Slobodan Ghera), Ռումինիայի խորվաթների միություն, Ազգային փոքրամասնությունների խորհրդարանական խմբակցությունից, ազգությամբ խորվաթ, Վարուժան Փամբուկչյան (Varujan Pambuccian), Ազգային փոքրամասնությունների խորհրդարանական խմբակցության ղեկավար, Լուչիան-Էդուարդ Սիմիոնը (Lucian-Eduard Simion), սոցիալ դեմոկրատական կուսակցություն՝ PSD, Սիլվիու Վեքսլերը (Silviu Vexler), Ռումինիայի հրեական համայնքների ֆեդերացիա, Ազգային փոքրամասնությունների խորհրդարանական խմբակցությունից, ազգությամբ հրեա, Վարուժան Ոսկանյանը (Varujan Vosganian), Լիբերալների և դեմոկրատների դաշինք՝ ALDE, Դրագոշ Գաբրիել Զիսոպոլը (Dragoș Gabriel Zisopol), Ռումինիայի հույների միություն, Ազգային փոքրամասնությունների խորհրդարանական խմբակցությունից, ազգությամբ հույն:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search